Dec 07 2017 12:54
Gulyaz Shirinova
Views: 15

Քյամանչայի վրա կատարողական արվեստը և այս երաժշտական գործիքի պատրաստումը, որպես Ադրբեջանի և Իրանի  մշակութային ժառանգության օրինակ ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այս մասին հայտնել են  Ադրբեջանի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունից: «Հարավային Կորեայում անցկացված ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 12-րդ նիստում՝ Ադրբեջանի և Իրանի համատեղ ներկայացրած՝ «Լարավոր երաժշտական գործիք քյամանչայի պատրաստումը և նրա վրա կատարողական արվեստը» ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Քյամանչայի հետ կապված հայտը Ադրբեջանը ներկայացրել է Իրանի հետ համատեղ: Արդյունքում քյամանչան, որպես ազգային մշակույթի բաղադրիչ  ներառվել է   ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Դա կրկին անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի Միջմշակութային երկխոսության կողմնակից է և հանդես է գալիս ժողովուրդների և մշակույթների միասնության  օգտին»,-ասել է ադրբեջանի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության բաժնի ղեկավար Վասիֆ Էյվազզադեն: 

Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական դոլմա ճաշատեսակը  նույնպես ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այդ ուտեստը իրավմամբ անվանում են ազգային խոհանոցի թագուհի: Վերջին տարիներին դոլմայի շուրջը ծավալվել են բոլորովին  ոչ խոհարարական վեճեր: Հայ խոհարարները և հասարակական գործիչները փորձում էին դոլման ներկայացնել, որպես իրենց ազգային սեփականություն: Սակայն այժմ վերջ է դրվելու այդ վեճերին ու խեղաթյուրումներին:

 

 


Create Account



Log In Your Account