Jul 09 2019 12:32
Banovsha Shahaliyeva
Views: 345

Բաքվում կայանալիք եվրոպական պատանեկան  օլիմպիական 15-րդ փառատոնի կազմակերպչական աշխատանքներում կներգրավվեն ավելի քան 2,500 կամավորականներ: Փառատոնի մեկնարկին 2 շաբաթից  քիչ ժամանակ է մնացել և ներկայումս կամավորականները հատուկ պատրաստություն են անցնում: Նրանց համար կազմակերպվում են գիտաժողովներ և թրենինգներ: Շատ կամավորականների համար սա առաջին նմանատիպ փորձը չէ: Երկրի հազարավոր պատանիներ և աղջիկներ  միացել  են կամավորականների շարժմանը: Այսօր Ադրբեջանը հայտնի է, որպես կարևոր միջազգային հարթակ, որտեղ անցկացվում են խոշոր միջազգային միջոցառումներ:

Այդ միջոցառումների անցկացումը դժվար կլիներ պատկերացնել  առանց կամավորականների մասնակցության:  Եվրոպայի օլիմպիական պատանեկան 15-րդ փառատոնը Բաքվում կմեկնարկի հուլիսի 21-ին, բացման արարողությունը տեղի կունենա Քրիստալ Հոլ համերգասրահում: Փառատոնին կմասնակցեն շուրջ 3600 մարզիկներ: Մրցումներն անցկացվելու են 12 սպորտային օբյեկտներում:

 


Create Account



Log In Your Account