Jul 11 2019 11:56
Banovsha Shahaliyeva
Views: 61

Հուլիսի 21-ից մինչև 27-ը Ադրբեջանի մայրաքաղաքում կկայանա եվրոպական պատանեկան  օլիմպիական 15-րդ ամառային փառատոնը: Մրցումներին մասնակցելու են շուրջ 4 հազար մարզիկներ և պատվիրակներ: Մարզիկները կմրցեն 10 մարզաձևում: Կազմակերպչական աշխատանքներին մասնակցում են հազարավոր կամավորականներ: 

«Մենք հանդիպեցինք Եվրոպական օլիմպիական կոմիտեի պաշտոնատար անձանց հետ: Նրանց այստեղ զննեցին  բոլոր սպորտային օբյեկտները, շատ գոհ  մնացին: Նրանք ասացին, որ քանի որ խաղերն անցկացվում են Բաքվում, ուրեմն անհանգստանալու կարիք չկա, ամեն ինչ կազմակերպվելու է բարձր մակարդակով:  Ավելի վաղ մեզ թվում էր թե այս խաղերին բավական կլինի ներգրավել 2500 կամավորական, սակայն այժմ նրանց թիվը հասել է   3700 –ի»,-ասել է ԱՀ սպորտի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Սամայա Մամեդովան:

Փառատոնի բացման արարողության տոմսերի արժեքը կազմում է 10-15 մանաթ, իսկ փակման արարողությանը՝  5-10 մանաթ: Երկու միջոցառումներն էլ կկայանան Baku Crystal Hall համերգասրահում: Եվրոպական պատանեկան  օլիմպիական 15-րդ  փառատոնը երիտասարդ մարզիկներին կպատրաստի ավելի մասշտաբային սպորտային մրցումների: 

«Նկատի առնելով  մեծ մրցակցությունը, կարելի է ասել, որ տարբեր մարզաձևերում ի հայտ կգան ուժեղ մարզիկներ, որոնք հետագայում իրենց երկիրը կներկայացնեն Եվրոպական խաղերում, աշխարհի և Եվրոպայի  առաջնություններում, օլիմպիական խաղերում»,-ասել է ԱՀ սպորտի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Սամայա Մամեդովան:

Փառատոնին կմասնակցեն 14-18 տարեկան հասակի պատանիները:  Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն  զվարճալի ծրագրեր: 


Create Account



Log In Your Account