Jan 11 2018 12:56
Banovsha Shahaliyeva
Views: 50

Հարկադիր վերաբնակների խնդիրները գտնվում են մշտական ուշադրության կենտրոնում: Այդ մասին՝ 2017 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման  արդյունքներին և առաջիկա խնդիրներին նվիրված Նախարարների կաբինետի նիստում ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա նշել է, որ 2017 թվականը եղել է նաև նշանակալից տարի, ավելի քան 12 հազար վերաբնակները ապահովվել են նոր տներով ու բնակարաններով: Ջոջուգ Մարջանլը գյուղի վերականգնումը պատմական նվաճում է:

«Ջոջուգ Մարջանլիի օրինակով Ադրբեջանի պետությունը մեկ անգամ ևս ցուցադրել է, որ երբեք չի հաշտվի օկուպացիայի հետ: Ջոջուգ Մարջանլիի կարճ ժամանակամիջոցում վերականգնումն ու վերակառուցումը ցույց է տալիս, որ մենք կարճ ժամանակի ընթացքում օկուպացիայից ազատված տարածքներում կանցկացնենք վերանորոգման ու վերականգնման աշխատանքներ, նորից կկառուցենք քաղաքներն ու գյուղերը և կյանքը    շուտով կվերադառնա՝ այսօր ծանր վիճակում, ավերվածության մեջ  գտնվող մեր քաղաքներ ու գյուղեր: Միևնույն ժամանակ 2017 թվականին  Շիխարխ ավանում նոր բնակավայր է կառուցվել 1170 ընտանիքների համար: Դա նույնպես նշանակալից իրադարձություն է: Եվ ոչ թե նրա համար, որ Շիխարխ ավանը հանդիսանում է իր ժամանակին օկուպացման տակ գտնվող տարածք: Այդ տարածքը ազատվել է հայ օկուպանտներից, մաքրվել է և այնտեղ նոր մեծ ավանի կառուցումը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղը մեր պապենական հողն է»,-ասել է Իլհամ Ալիևը:

Պետության ղեկավարը ընդգծել է. ղարաբաղյան խնդրի լուծումը հնարավոր է միայն երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում: Բաքվի սկզբունքային դիրքորոշումը արդարացի է, հիմնված է միջազգային իրավունքի վրա և միջազգային մեծ աջակցություն է ստացել:

«Մի շարք կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք արտացոլում են դա:  Դրանցից մեկը՝ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղում անջատողական վարչակարգի կողմից անցկացված ապօրինի «հանրաքվեի» չճանաչելն է: Թե հարևան և թե եվրոպական երկրները, Եվրոպական Միությունը, միջազգային կազմակերպությունները միանշանակ հանդես են եկել լուրջ հայտարարություններով այն մասին, որ չեն ճանաչում այսպես կոչված «հանրաքվեն»: Տվյալ հայտարարությունները մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ ողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի անբաժանելի մասը  և այդ աջակցությունը աստիճանաբար աճում է: Տարեվերջին Եվրոպական Միության «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում ընդունված հռչակագիրը միանշանակ աջակցել է՝ «Արևելյան գործընկերության» անդամ երկրների տարածքային ամբողջականությանն ու  ինքնիշխանությանը: Դա դարձել է հերթական հարված ագրեսիվ Հայաստանին: Դա հանդիսանում է արդարության  դրսևորումը և միաժամանակ վկայում է այն մասին, որ այսօր եվրոպական կառույցները, համաշխարհային կենտրոնները ցուցադրում են առավել դրական մոտեցում՝ հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված, ինչպես նաև ընդհանուր առմամբ աշխարհում տեղի ունեցող գործընթացների  վերաբերյալ»:

Իրականությունը հանդիսանում է այն, որ ներկա ժամանակ Եվրոպան ինքն է տուժում անջատողականությունից և տեսնում է,  թե ինչ ե նշանակում անջոտողականությունը, նշել է պետության ղեկավարը: Իսկ Ադրբեջանը ընդհարվել է ագրեսիվ անջատողականության հետ, ասել է Իլհամ Ալիևը, ընդգծելով, որ ադրբեջանական ժողովրդի հանդեպ ցեղասպանություն է իրականացվել, նրանք վտարվել են հարազատ հողերից: 

«Բոլոր հակամարտությունների, անջատողականության բոլոր դրսևորումների նկատմամբ պետք է միասնական մոտեցում  կիրառվի, երկակի ստանդարտները երբևէ չպետք է տեղ ունենան, պետք է հրաժարվել դրանից: Մենք արդեն տեսնում ենք դա: Համարում եմ, որ դա կարևոր իրադարձություն է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման  համար: Ադրբեջանը չի հրաժարվի իր սկզբունքային դիրքորոշումից, մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը մեզ համար հանդիսանում է հիմնական հարց: Դրա հետ մեկտեղ, մենք բնականաբար ավելացնում ենք մեր ռազմական հզորությունը: Այսօր միջազգային վարկանիշների համաձայն, ադրբեջանական բանակը ներառվել է՝  համաշխարհային մասշտաբով ուժեղ բանակների շարքում: Ի տարբերություն աղքատ Հայաստանի, մենք ապրում ենք մեր հաշվին, այդ թվում նաև ոչ ոքի չենք խնդրում, չենք դիմում վարկերի համար»,-հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը:

Իլհամ Ալիևը նշել է, որ ադրբեջանական հասարակությունը և հակառակորդը պետք է իմանան, որ ադրբեջանական բանակը այսուհետ ևս ուժեղանալու է և պատրաստ է կատարել ցանկացած խնդիր: Պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ 2018 թվականը հաջող է լինելու Ադրբեջանի համար:

 

 


Create Account



Log In Your Account