Jan 11 2018 14:33
Banovsha Shahaliyeva
Views: 62

Ադրբեջանի առաջին ժողովրդավարական հանրապետության ստեղծումը կարևոր էջ է բացել  Ադրբեջանի պատմության մեջ:   Հանրապետությունը հռչակվել է 1918 թվականի մայիսի 28-ին: Կարճ ժամանակահատվածում սահմանվել են հանրապետության սահմանները, ստեղծվել են պետության խորհրդանիշները՝ դրոշը, գերբը և օրհներգը: Սկսվեցին  ազգային բանակի ստեղծման աշխատանքները: Մահմեդական աշխարհում առաջին անգամ երկրի բոլոր քաղաքացիներին հավասար իրավունքներ տրամադրվեցին՝ անկախ սոցիալական կարգավիճակից, սեռից ու կրոնական պատկանելությունից:  Կանայք տղամարդկանց հետ հավասար հիմունքներով ընտրելու իրավունք ստացան ավելի վաղ, քան դա տեղի ունեցավ Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք երկրներում: 1919 թվականի հունվարին Ադրբեջանի առաջին ժողովրդավարական հանրապետության կողմից՝ պատվիրակություն է ուղարկվել Փարիզյան խաղաղության կոնֆերանս: Պատվիրակության հիմնական նպատակն էր Փարիզյան խաղաղության վեհաժողովի կողմից  Ադրբեջանի հանրապետության անկախության և ինքնիշխան պետության ճանաչումը:  

«Կարճ ժամանակահատվածում միջազգային հանրությանը  ինտեգրվելու համար  ԱԴՀ-ն մեծ աշխատանք է կատարել, առաջին հերթին այստեղ պետք է ընդգծել Փարիզյան խաղաղության կոնֆերանսը: Ադրբեջանցի դիվանագետների ջանքերի արդյունքը եղել է այն, որ Ադրբեջանի առաջին ժողովրդավարական հանրապետությունը դե-ֆակտո ճանաչվել է միջազգային հանրության կողմից»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

1920 թվականի հունվարի 11-ին Միութենական  պետությունների գերագույն խորհուրդը՝  Առաջին համաշխարհային պատերազմի հաղթողը՝ Ադրբեջանի անկախության դե-ֆակտո ճանաչման մասին որոշում ընդունեց: Սակայն   այդ նշանակալից իրադարձությունից հետո Ադրբեջանի  ժողովրդավարական հանրապետությունը այնքան էլ երկար չգոյատևեց: 1920 թվականի ապրիլի 28-ին Կարմիր բանակը ներխուժեց Բաքու և այստեղ բոլշևիկների իշխանություն հաստատվեց:  Ադրբեջանը շարունակեց գոյատևել Խորհրդային միության կազմում, սակայն ադրբեջանական ժողովրդի սրտում  անկախության վերականգնման հավատը երբեք չի մարել: Եվ դա տեղի ունեցավ 1991 թվականին,  խորհրդային միության փլուզման ֆոնին Ադրբեջանը դուրս եկավ ԽՍՀՄ-ի կազմից:

«Անկախության վերականգնման առաջին տարիներին Ադրբեջանի հանրապետությունը բախվել էր նման  խնդիրներին, ինչպես ժամանակին բախվել էր Ադրբեջանի  առաջին ժողովրդավարական հանրապետությունը: Դա կրկին անգամ ցույց տվեց, թե որքան դժվար էր անկախություն ձեռք բերելը, այնքան էլ դժվար է նրա պահպանելը: Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո, նրա  վարած արտաքին էներգետիկ   քաղաքականության  ռազմավարության շնորհիվ երկիրը ճանաչվեց  միջազգային ասպարեզում»,-ասել է Հիքմեթ Հաջիևը: 

Այսօր Ադրբեջանը հաջողությամբ զարգացող պետություն է: Շարունակելով ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդի քաղաքականությունը, նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ երկիրը սրընթաց  գնում է դեպի ապագա, հպարտությամբ պահպանելով փառավոր անցյալի հիշատակը:   

 

 


Create Account



Log In Your Account