Jan 12 2018 13:47
Banovsha Shahaliyeva
Views: 14

Այս տարի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների առաջին հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին: Փորձագետները, քաղաքագետները՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իրական առաջընթաց չեն ակնկալում: Ադրբեջանցի պատգամավոր Այդըն Միրզազադեի կարծիքով, ակնկալիքները իրոք քիչ են, հաշվի առնելով այն փաստը, որ գարնանը Հայաստանում տեղի կունենա իշխանության համակարգի փոփոխում:

«Իշխող կլանի ներսում սուր պայքար է գնում վարչապետի պաշտոնի համար: Այդ թվում նաև ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ցանկանում է զբաղեցնել այդ պաշտոնը: Եվ դրա համար էլ չարժե մինչև մարտ ամիսը լուրջ առաջընթաց ակնկալել բանակցային գործընթացում: Սակայն մյուս կողմից, իմ կարծիքով  հարկավոր է անցկացնել նույնիսկ նման ֆորմալ արձանագրային հանդիպում: Նախ դա Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատման վերաբերյալ  Հայաստանի պարտավորությունն է՝ համաշխարհային հանրության, ԵԱՀԿ-ի հանդեպ, որի  անդամն է հանդիսանում նա»,-ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Միրզազադեն:

Խոսելով՝ Ռուսաստանի, որպես հակամարտության կարգավորման մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության համանախագահ երկրի դերի մասին, Այդըն Միրզազադեն ընդգծում է: Մոսկվան միշտ ակտիվ դեր է խաղացել Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացում և այսուհետ ևս դրական ազդեցություն է գործելու Հարավային Կովկասի գլխավոր խնդրի լուծման մեջ:

«Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին նրա համար, որ նա տարածքային ամբողջականության հարցում շարունակում է աջակցել Ադրբեջանին: Ռուսաստանը չի ճանաչում ոչ մի վարչակարգ, որը հայերը ստեղծել են օկուպացված տարածքներում: Նա միշտ միանշանակ արտահայտվում է  դիվանագիտական հիմունքներով հարցի լուծման օգտին: Իհարկե, Ռուսաստանից շատ ակնկալիքներ կան: Կցանկանայինք, որպեսզի Ռուսաստանը առավել կտրուկ լինի այդ հարցում, Հայաստանից պահանջվի միջազգային իրավական նորմերի կատարումը»,-ասել է Այդըն Միրզազադեն:

Ռուսաստանը իր հերթին մեկ անգամ ևս հասկացրել է: Մոսկվան աջակցելու է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ԵԱՀԿ իտալական նախագահության ջանքերին: Այդ մասին Վիեննայում՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում պատասխանելով ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հայտարարությանը՝  ասել է ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Իրավահավասար համագործակցության փոխարեն, մենք դիտարկում ենք «երկակի չափանիշներ» և լսում ենք առանձին ազգերի ու երկրների «բացառիկության» մասին հայտարարություններ: Այս ամենը չի օգնում  լուծել, այլ ընդհակառակը՝ ծնում է խնդիրներ ու հակամարտություններ, մեզ բոլորիս ավելի թույլ է դարձնում՝ ահաբեկչության, ապօրինի միգրացիայի, թմրանյութերի վաճառքի, մարդկանց առևտրի ու կազմակերպված հանցագործության ընդհանուր վտանգների առջև: Նա հավելել է, որ Մոսկվան լիովին կիսում է՝ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ ջանքերի շարունակմանը նախագահության տրամադրվածությունը:


Create Account



Log In Your Account