Jan 12 2018 14:06
Banovsha Shahaliyeva
Views: 50

Այսօր Հայաստանում ահազանգում են, որ իշխանության ղեկին կանգնած հանցավոր ու քրեաօլիգարխիկ մարդիկ երկիրը հասցրել են անդունդի եզրին: Չկարողանալով այլևս  դիմանալ երկրում տիրող ծանր ու աղետալի իրավիճակին՝ մարդիկ իրենց ձայնն են բարձրացնում, ակցիաներ են անցկացնում: 20 օրից ավել հացադուլի մեջ գտնվող՝ «Սասնա Ծռերի» անդամներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի աջակիցները բողոքի ցույց են անցկացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ: Ցուցարարները հանդիպել են ՄԻՊ աշխատակիցների հետ, ապա երթով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա: Հանուն Հայաստան պետության ճակատի անդամ Արմենակ Կյուրեղյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այդ մասին իր կարծիքն է հայտնել.

«Հասել ենք մի սահմանագծի, որը շատ վատ է անդրադառնալու Հայաստանի վրա: Մարդիկ իրենց կյանքի իրավունքը չեն կարողանում պաշտպանել, դա ծնելու է շատ վատ բաներ մեր հասարակությունում և դա տանելու է քաոսի»:

Վերջին շրջանում երկրի իշխանությունները բացարձակ անտարբերություն են ցուցաբերում  և հացադուլավորների և նրանց ներկայացրած պահանջների նկատմամբ: Ժողովուրդը փողոց դուրս գալու մեթոդին այլևս չի հավատում, նշել է Կյուրեղյանը:   

«Հայաստանը   չի էլ եղել ժողովրդական պետություն, որտեղ միտինգային, երթային, կամ նման ակցիաները ինչ որ նպատակի հասնեն: Ժողովրդի բողոքը, ժողովրդի ձայնը ոչ մեկը հաշվի չի առնում:  Այս իրավիճակում իշխանությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն, որովհետև ցանկացած կալանավորի, ցանկացած դատապարտյալի կյանքի երաշխավորը և պատասխանատուն իրենք են: Իրենք պետք է քայլեր անեն և լուծեն այս խնդիրը»:


Create Account



Log In Your Account