Jan 12 2018 14:23
Banovsha Shahaliyeva
Views: 34

Դանիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել է Հայաստանի դեմ ներկայացրած հայցի գործով դատը, և այժմ պետական բյուջեից Հայաստանի կառավարությունը Արզումանյանին պետք է վճարի 2,5 հազար եվրո՝ 2000-ը որպես բարոյական վնասի փոխհատուցում,  և 500-ը՝ նրա կողմից արված ծախսերի դիմաց, գրում է Ազատություն ռադիոկայանը:  Հարկ է նշել, որ Արզումանյանը ձերբակալվել է 2007 թվականին՝  փողերի լվացման մեղադրանքով: Դատարանը որոշում է կայացրել նրա կալանավորման մասին՝ հիմք ընդունելով հանցագործության ծանրությունը, նրա թաքնվելու, արդարադատությանը խոչընդոտելու կամ վերստին հանցագործություն գործելու ռիսկը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն, Ալեքսանդր Արզումանյանի պարագայում խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը, ըստ որի, յուրաքանչյուր ձերբակալված կամ կալանավորված անձ անհապաղ պետք է կանգնի դատարանի առջև, և նրա գործով խելամիտ ժամկետում պետք է դատաքննություն իրականացվի: Նույն կետի համաձայն, ձերբակալված կամ կալանավորված անձը մինչև դատավարության մեկնարկն ազատ արձակվելու իրավունք ունի, պայմանով, որ երաշխավորված է անհրաժեշտության դեպքում նրա՝ դատարան ներկայանալը:  Հիշեցնենք, որ 2006 թվականին ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Արզումանյանը մի խումբ համախոհների հետ հիմնել է  «Քաղաքացիական անհնազանդություն» շարժումը:  Մեկ տարի անց՝ 2007 թվականին Արզումանյանն ակտիվորեն ներգրավվել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահական քարոզարշավի աշխատանքներում, ում օրոք՝ 1996-1998 թվականներին հանդիսացել է Հայաստանի արտգործնախարարը: Այդ պաշտոնից նա հեռացել է նախագահ Տեր-Պետրոսյանի պաշտոնանկությունից անմիջապես հետո: Որոշ ժամանակ անց հեռանալով Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրեսից», Արզումանյանը 2013 թվականի հոկտեմբերին վերականգնել է «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը՝ շարունակելով ընդդիմադիր գործունեությունը: 2017 թվականի փետրվարին Արզումանյանը հայտարարել է, որ լքել է «Հայոց համազգային շարժում»-ը:  Այդ հայտարարությունից մոտ հինգ ամիս անց՝ 2017 թվականի հուլիսին, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի իշխանությունը պետք է փոխհատուցում վճարի երբեմնի ընդդիմադիր գործչի իրավունքների ոտնահարման համար, որին հետագայում նշանակել է դեսպան,

 

 

 

 

 

 


Create Account



Log In Your Account