Jan 13 2018 15:12
Gulyaz Shirinova
Views: 58

Եվրամիությունը մտադիր է 2018-ին շարունակել Ադրբեջանի հետ դինամիկ համագործակցությունը: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Կեստուտիս Յանկաուսկասը: Նրա խոսքով, Ադրբեջանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները շատ լավ  են ընթանում: Նա հույս է հայտնել, որ համաձայնագիրն այս տարի կստորագրվի: Այսօր Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվում են 1996 թվականին ստորագրված փաստաթղթի հիման վրա:   

 «Մենք, ինչպես և նախորդ տարի, ծրագրում ենք միջոցառումներ անցկացնել ոչ միայն Բաքվում, այլև Ադրբեջանի մարզերում, որտեղ մարդիկ միշտ լավ են դիմավորում մեզ, հետաքրքրություն են ցուցաբերում մեր գործունեության հանդեպ: Մենք որոնելու ենք համագործակցության համար նոր ոլորտներ»,- ասել է    Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Կեստուտիս Յանկաուսկասը:

 


Create Account



Log In Your Account