Jan 13 2018 15:13
Gulyaz Shirinova
Views: 12

Տարվա սկզբից Հայաստանում արձանագրված թանկացումները տանում են սոցիալական պայթյունի: Նման համոզմունք են հայտնում մի շարք արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ընդգծելով, որ թանկացումների դեմն առնելու արդյունավետ միջոց կարող է լինել իշխանափոխությունը, ինչը վերջ կդնի երկրում տասնամյակներ շարունակ գործող ու անհիմն թանկացումների պատճառ դարձող մենաշնորհներին, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը: Հունվարյան առաջին օրերը, ինչպես հայտնի է, հայաստանցիների համար նշանավորվեցին թանկացումներով, մասնավորապես, 10-15 տոկոսով բարձրացել են  բենզինի, դիզվառելիքի ու ավտոմեքենաների լիցքավորման գազի գները:

«Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Արամ Մանուկյանի խոսքով՝ շարունակվող արտագաղթի պայմաններում Հայաստանի իշխանությունները փորձում են ավելացնել հարկերն ու տուրքերը, ինչն էլ, ի վերջո, բերում է թանկացումների:

Մանուկյանը նաև ընդգծել է․ «Քանի դեռ Հայաստանը չի գնացել խաղաղության ճանապարհով, կիսապատերազմ ճանապարհը քայքայելու է Հայաստանը, ոչնչացնելու է տնտեսությունը և արտագաղթի պարարտ հող է տալու»:

Ընդդիմադիր քաղաքական գործիչները «նախընտրական շոու» են որակում նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կայացած՝ գործադիր իշխանության տնտեսական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցությունը, որի ժամանակ Սարգսյանն առաջարկել էր քննարկել գնաճի հետևանքները մեղմելու տարբերակները և այլն էլ՝ տարվա երկրորդ կեսին:

 


Create Account



Log In Your Account