Jan 13 2018 15:16
Gulyaz Shirinova
Views: 38

Գյումրիում 3 տարի առաջ դաժանորեն սպանված Ավետիսյանների տան դուռը էլի բացվեց ու նորից փակվեց, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը: Սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանն ասում է, որ 3 տարի անց էլ չեն ստացել իրենց մտատանջող հարցի պատասխանը՝ ո՞րն էր յոթ հոգանոց ընտանիքի սպանության իրական պատճառը: Հիշեցնենք՝ 2016 թվականին դատարանը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման դատապարտեց՝ նրան մեղավոր ճանաչելով Ավետիսյանների սպանության, ավազակային հարձակման և հայ-թուրքական սահմանը հատելու փորձի մեջ: Անցած մայիսից Պերմյակովն իր պատիժը կրում է Ռուսաստանում:

Տիկին Ռիտան պնդում է, որ գործը կոծկելու հարցում մեծապես մեղավոր են Հայասատանի իշխանությունները՝ եթե ցանկանային, կարող էին դատարանում ապահովել այն ռուս զինվորականների ներկայությունը, որոնց ցուցմունքները կարող էին շատ հարցերի պատասխաններ տալ:

Ավետիսյանների հարազատները հիմա միակ հույսը կապում են Եվրոպական դատարանի հետ: Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները 2 բողոք են ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ դրանցից մեկը վերաբերում է սպանության փաստով հարուցված քրեական գործին, մյուսով էլ՝ ոչ նյութական վնասի փոխհատուցում են պահանջում Հայաստանից ու Ռուսաստանից: Քրեական գործով եվրադատարան բողոքը ներկայացրել է Արթուր Սաքունցը: Վերջինս բողոքում Եվրոպական կոնվեցիայի մի քանի կետերի խախտումներ է թվարկել:

«Եվրոպական դատարան դիմումը ներկայացրել ենք երկու պետությունների դեմ՝ Հայաստանի և Ռուսաստանի: Երկու պետությունների դեմ էլ դիմումում հիմնավորումներ ենք ներկայացրել, որ և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Ռուսաստանի Դաշնությունը խախտել են Արաքսյա Պողոսյանի և նրա երեխաների կյանքի իրավունքը երկու տարբեր մոտեցումներով:

 


Create Account



Log In Your Account