Jan 13 2018 15:17
Gulyaz Shirinova
Views: 30

Նախորդ տարի Ադրբեջան զբոսաշրջիկների ներհոսքն ավելացել է այնպիսի  երկրների հաշվին, ինչպիսիք են Իրանը, ԱՄԷ-ն, Ռուսաստանը, Վրաստանը: Փորձագետների կարծիքով, զբոսաշրջիկների թվի աճը կապված է բյուջետային ավիաընկերությունների ստեղծման, Ասան վիզա համակարգի ներդրման, Ադրբեջանում առևտրի փառատոնների, տարբեր միջազգային սպորտային միջոցառումների անցկացման հետ: Անցյալ տարի երկիր այցելող արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է ավելի քան 2,5 միլիոն:

«Մենք պետք է աշխատենք տարբեր շուկաների համար: Մեզ հետաքրքրում են Պարսից ծոցի, Եվրոպայի երկրները, հարևան պետությունները: Այս հարցում կոմպլեքսային  մոտեցում  է պետք: Մեր առաջարկությունները պետք է լինել ճկուն և համապատասխանեն տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկների  նախապատվություններին»,-ասել է  զբոսաշրջության ոլորտի փորձագետ Ռուսլան Գուլիևը:

Ընթացիկ տարում Ադրբեջանում կիրականացվեն զբոսաշրջիկների ներհոսքի ավելացմանը նպաստող մի շարք նախագծեր: Աշխատանքներ կկատարվեն նոր զբոսաշրջային ուղղությունների, ինչպես նաև մարզերում մասնագիտական դպրոցների  ստեղծման ուղղությամբ: Ծրագրվում է բացել նաև ոչ թանկ հյուրանոցներ ու հոստելներ:  

«Ադրբեջանում զբոսաշրջության զարգացման ճանապարհային քարտեզի շրջանակներում տրվել են մի շարք հանձնարարություններ, որոնք ենթադրում են տարբեր կառույցների համատեղ աշխատանքը: Դրանք վերաբերում են տրանսպորտի ոլորտի զարգացմանը, զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված կադրերի պատրաստմանը:  Բացի դրանից, որոշվել են Ադրբեջանի համար նպատակային երկրները զբոսաշրջային ներհոսքի ավելացման տեսանկյունից: Նման երկրներից են Չինաստանը, Հարավային Կորեան, ճապոնիան: Այս երկրներից զբոսաշրջիկների ներգրավման աշխատանքներ են կատարում ինչպես պետական, այնպես էլ զբոսաշրջային ընկերությունները»,- ասել է Ադրբեջանի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության ներկայացուցիչ Վուգար Շըխմամեդովը:

Ադրբեջանում զբոսաշրջության զարգացման նշանակության  մասին՝ վերջերս  Նախարարների կաբինետի նիստում խոսել է նաև նախագահ Իլհամ Ալիևը:  Պետության ղեկավարի  խոսքով, ընթացիկ տարում մի շարք լրացուցիչ միջոցառումներ կձեռնարկվեն տվյալ ոլորտի զարգացման համար: 


Create Account



Log In Your Account