Feb 13 2018 12:55
Banovsha Shahaliyeva
Views: 82

1988 թվականի փետրվարի 13-ին նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Խանքենդի քաղաքում անցկացվեց հայ անջատողականների առաջին ցույցը: Քաղաքի Լենինի հրապարակում հավաքված հայ ազգայնամոլները, որոնց աջակցում էին իրենց արտասահմանյան հովանավորները, բարձրաձայնում էին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու իրենց պլանների մասին: Այս ցույցով դրվեց հայերի կողմից Ադրբեջանցիների հանդեպ էթնիկական մաքրման քաղաքականության սկիզբը:   

«Այն ժամանակ ես 27 տարեկան էի: Խանքենդիում սկսվեցին ցույցեր: Նրանք ուզում էին Ղարաբաղը պոկել Ադրբեջանից, իսկ պետությունը ոչինչ չէր ձեռնարկում: Դրա համար էլ Աղդամի բնակչությունը ոտքի կանգնեց: Գալիս էին նաև հարևան շրջաններից: Աղդամում էլ ցույցեր սկսվեցին: Ես մի ընկեր ունեի, ով ծառայել էր Աֆղանստանում: Նա ամբիոնից հայտարարեց՝ «մեզ ուղարկում են պաշտպանելու օտար ազգերի հողերը: Մենք առաջին հերթին պետք է պաշտպանենք սեփական հողերը»,-ասել է իրադարձությունների ականատես   Գադիր Գամբարովը:

Քանի որ հայ անջատողականների ցույցերին չէին արձագանքում ոչ ԽՍՀՄ-ի, ոչ էլ Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավարությունը, հայերի գործողությունները հրապարակներից տեղափոխվեցին զինված հարձակումների հարթություն: Հայաստանի տարածքային հավակնությունների դեմ բողոքի ելած աղդամցիները խաղաղ երթ կազմակերպեցին դեպի Խանքենդի: Սակայն անզեն ադրբեջանցիների վրա կրակ բացեցին, ինչի հետևանքով զոհվեցին երկու երիտասարդներ՝ Ալի Հաջիևը և Բախտիյար Գուլիևը:      

«Ալիի հետ միասին զոհված Բախտիյարը 16 տարին դեռ չէր բոլորել: Սա խաղաղ ցույց էր, որի մասնակիցները դեմ էին արտահայտվում իրենց հողի օտարներին հանձնմանը: Այդ ժամանակ ես աշխատում էի շինարարական կազմակերպությունում որպես աշխղեկ: Խաղաղ ցույցի մասնակիցները անցան մեր ձեռնարկության մոտով: Նրանք անզեն էին: Հետո լսեցի, որ Ասկերանի մոտակայքում անզեն մարդկանց վրա կրակեն են»,-ասել է Ալի Հաջիևի եղբայրը Արիֆ Հաջիևը: 

Ալին և Բախտիյարը հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջին զոհերն են: Խանքենդիի ցույցերով տրվեց Հայաստանի տարածքային հավակնությունները կյանքի կոչելու ծրագրի մեկնարկը: Երևանի հրահրած պատերազմի այս փուլը ավարտվեց Լեռնային Ղարաբաղի և դրան հարակից 7 շրջանների օկուպացիայով: Թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում, խնդրի կարգավորման ուղղությամբ առայժմ որևէ առաջընթաց չի գրանցվել:  Պաշտոնական Երևանի ապակառուցողական դիրքորոշումը բացառում է  հակամարտության լուծումը:    


Create Account



Log In Your Account