Feb 13 2018 15:57
Banovsha Shahaliyeva
Views: 112

Հայաստանի բոլոր մարզերը գտնվում են բավականին ծանր սոցիալական վիճակում: Մարդիկ երկար տարիներ  ապրում են կիսաքանդ տներում, վթարային շենքերում, աղքատության և թշվառության պայմաններում: Դրանց թվում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքը, որտեղ շենքերի մեծ մասը վթարային վիճակում են գտնվում: Լմբատ թաղամասի շենքերի բնակիչները բողոքում են, քանի որ դրանք գրեթե փլուզման եզրին են, ամրացման աշխատանքներն էլ՝ անհետաձգելի:

Տղամարդ.  «Օր օրի քարերը տեղաշարժվումա ու մեկ էլ տեսար քարը ընկավ վերևից ներքև»:

Քարաթափումն արթիկցիների համար նոր երևույթ չէ: Օրեցօր շենքն ավելի է քայքայվում ու թեքվում: Տան տերերը հյուրերին վախով ընդունում, վախով էլ ճանապարհվում են: Ամեն վարկյան վտանգ կա, ժամանակի ընթացքում այն էլ ավելի է մեծանում:

Կին. «Վիրահատված գնում եմ ուրիշի տները մաքրում եմ գալիս եմ կտուր եմ փոխում ու պադեզդ եմ սարքում: Ինչի համար: Ում հավատանք»:

Լմբատ թաղամասի շենքերը 1987-ական թվականներին են կառուցվել և բոլորն էլ աղետալի վիճակում են: Շենքերի մուտքերում խնդիրն առավել ակնառու է, պատերի հատվածներն առանձնացել են ու ճեղքեր են գոյացել: Նույն վիճակում են նաև կտուրները:

Տղամարդ. Էտ վառ ապացույցն է, են որ ասում ենք, որ դուրսը էրևումա, դիմացի շենքը էրևումա: Շենքի արանք»:

Բնակիչների խոսքով՝ նրանք ահով ու վախով են ապրում  իրենց տներում: Մարդիկ դիմում բողոքներով շատ կառույցների են դիմել, որտեղից պատասխանել են, որ շենքերի բնակիչները իրենց միջոցներով պետք է վերանորոգեն շենքը: Արթիկի բյուջեով էլ գումար չի հատկացվում: Բնակիչների միակ հույսը վարչապետ Կարեն Կարապետյանն է:

ԿԻՆ. «Զուտ մարդկային տեսակետով, եթե իրանց ընտանիքը լինի նման պայմաններում կհամաձայնվեն ըստեղ ապրեին»:

1918 թվականի շենքերի պահպանման համար ֆինանսական միջոցներ չեն հատկացվել, պատասխանատուներն էլ արդարանում են, որ գումար չկա: Այսօր բոլոր շենքը արդեն ոչ թե վերանորոգման, այլ ամրացման կարիք ունեն, ուշացնելու դեպքում հետևանքները անխուսափելի կլինեն:

Աղետալի վիճակ է տիրում նաև Նուբարաշենում, որի բնակիչները բողոքի ակցի են անցկացրել՝ փակելով ճանապարհը: Ըստ «Ազատություն ռադիոկայան»-ի՝ երկար տարիներ է, ինչ մարդիկ ապրում են Նուբարաշենի բանտի հարակից շենքերում: Բողոքողների խոսքով՝ բանտի կոյուղին  վթարային վիճակում  է,  որի խցանված լինելու պատճառով տարածքում ամենուր գարշահոտություն է և հակասանիտարական վիճակ։

Տղամարդ. «Կեղտոտ ջուրա թող հոտը մաքրեն, էս հոտը կգա մեզ  մաքուր օդ չկա»:

 «Թող մոտիկանան հիմա ասեն, բայց մենակ խաբել չլինի: Բա իհարկե»:

Խնդրին մեկ անգամ մասնակի լուծում տալ փորձել են․ համայնքային իշխանությունը բաց կոյուղու վրա տախտակներ է շարել, հող լցրել, բայց դրանով էլ հարցը չի լուծվել։ Բնակիչների խոսքով, հատկապես երեկոյան 6-ից հետո, տարածքով անցնել անհնար է, հոտն այնքան է սրվում, որ փակ պատուհանն էլ գարշահոտության դեմ պատնեշ չի դառնում։

Տղամարդ. «Բաց կոյուղիա եղել, ժամի 6-ից հետո էս կոյուղու ջուրը բարձրանումա ու հոտերը գարշահոտը տներնա լցվում»:

Կին. «Կալանավորները սկսում են իրիկունը լողանալ, օգտվել արդեն զուգարանից, մենք խեղդվում ենք, գալիս լցվում է ըստեղ: Էլ նստել չի լինում տան մեջ: Էսի հիմա ջուրը կտրածա, երբ որ ջուրը արդեն սկսումա  տարածվել, նայի էսա, սապոնաջուրը»:

Փակ ճանապարհի երկու կողմերում մեքենաներ էին կուտակվել, կալանավայրից դուրս եկող մարդիկ, մոտենում էին, համոզում բացել փակ ճանապարհը, սակայն, բորբոքված բնակիչները տեղի չէին տալիս։ Մոտ 10 րոպե ճանապարհը փակ մնալուց հետո տարածք են ժամանել ոստիկանության աշխատակիցները և զգուշացրել, որ  ճանապարհը պետք է բացել։ Դրանից հետո միայն  բնակիչները բացել են ճանապարհը։ Բնակիչների խոսքով, եթե համայնքի ղեկավարությունը քայլեր չձեռնարկի խնդրի լուծման համար, ապա իրենք  ավելի կոշտ մեթոդների կդիմեն։


Create Account



Log In Your Account