Feb 13 2018 16:14
Banovsha Shahaliyeva
Views: 21

Աստարա (Իրան) և Աստարա (Ադրբեջան) երկաթգիծը պաշտոնապես բացվելու է ընթացիկ տարվա մարտ ամսին: Երկաթգծի երկարությունը կազմում է 10 կմ: Այն հանդիսանում է «Հյուսիս-Հարավ» նախագծի մասը, որի շնորհիվ ըստ էությամբ տեղի է ունենում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի երկաթուղային համակարգերի ինտեգրում: Փորձագետ Անար Ռզաևի կարծիքով,  «Հյուսիս-Հարավ» միջանցքը ինքնին հանդիսանում է Հարավային տրանսպորտային գծի այլընտրանքը: Իսկ դրանից բացի, տվյալ միջանցքը հավակնում է՝ ոչ միայն չինական, այլ նաև հնդկական բեռների՝ եվրոպական բեռների հետ  միացնելու հիմնական միջանցքի կոչմանը: Այսպիսով, տարածաշրջանում ձևավորվում է՝ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ՝ համագործակցության նոր հեռանկարային հարթակ, որը ուժեղանում է՝ երեք երկրների նախագահների կողմից ժամանակ առ ժամանակ անցկացվող գագաթնաժողովների միջոցով: Այդ նախագիծը, որտեղ կենտրոնական դեր է հատկացված Ադրբեջանին,  էլ ավելի է ընդգծում Հայաստանի քաղաքական ու տնտեսական մեկուսացումը:

«Հայաստանն արդեն,  փաստորեն վերածվել է տարածաշրջանում աշխարհատնտեսական իզգոյի: Եվ չի կարող մասնակցել ոչ մի նախագծի: Խոսելով աշխարհատնտեսական լեզվով, կարելի է ասել, որ Հայաստանը ոչ մի տեղ չի գտնվում, Ադրբեջանը հետևողականորեն  մեկուսացնում է Հայաստանին բոլոր այդ նախագծերից և փաստորեն հեռացնում է նրան  Եվրասիայի աշխարհատնտեսական քարտեզից»,-ասել է  UNEC միջազգային դպրոցի տնօրեն Անար Ռզաևը:

«Նման մեկուսացումը հասկացնել է տալիս Հայաստանին, որ այն քաղաքականությունը, որն այժմ վարում է պետությունը, չի բերի ոչ երկրի տնտեսական զարգացման, ոչ էլ քաղաքական կայունության:  Ինչը կարող է բերել  Հայաստանի բնակչության՝ Եվրոպա և մյուս երկրներ  էլ ավելի ինտենսիվ միգրացիային, որտեղ նա ավելի շատ հեռանկարներ է տեսնում»,-ասել է          «Եվրասիա-պրես» միջազգային հիմնադրամի նախագահի օգնական Անաստասիյա Լավրինան:

Հայաստանի զարգացման միակ ճանապարհը՝ պատերազմի ավարտվելն է: Դա հասկանում են  նաև հայ մտավորականության ներկայացուցիչները: Խոսելով տարածաշրջանում Հայաստանի ժամանակակից  դրության մասին, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը ընդգծել է. այսօր տարածաշրջանային միջպետական տնտեսական պատկերում Հայաստանը գրավում է գրեթե զրոյական տեղը: Բոլոր տարածաշրջանային ու միջազգային գծերը՝ տրանսպորտային, երկաթուղային, նավթային, գազային  և մյուսները անցնում են նրա կողքով: Հայաստանը գտնվում է ոչ միայն քաղաքական այլ նաև տնտեսական շրջափակման մեջ: Նա փակված է բոլոր կողմերից և չի մասնակցում ոչ մի տարածաշրջանային նախագծերին: Ելնելով դրանից, նշում է Արամ Մանուկյանը, Հայաստանը արդեն ավելի քան 20 տարի է գոյություն չունի Կովկասում: Նրա խոսքով, Հայաստանը, տնտեսական իմաստով գտնվում է փակուղում և դրա համար էլ ոչ ոք ներդրումներ չի կատարում Հայաստանում: Իրավիճակը բարդացնում է  կոռուպցիան, որի հետևանքով ոչ մի նորմալ մարդ չի ուզում իր փողերը ներդնել Հայաստանում:


Create Account



Log In Your Account