Feb 13 2018 17:30
Banovsha Shahaliyeva
Views: 79

Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովի քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի կոմիտեի Թբիլիսիում անցկացված ժողովում՝ Ադրբեջանի պատվիրակությունը օրակարգ է բերել՝ Հայաստանի Մեծամորի ատոմակայանի վտանգավորության հարցը տարածաշրջանի համար: Միլլի Մեջլիսի անդամ Ֆուադ Մուրադովը նշել է, որ Մեծամորի ԱԷԿ-ը լուրջ վտանգի աղբյուր է ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև Եվրոպայի համար: Նա ժողովին մասնակցող, Եվրոպական Միության Վրաստանի ներկայացուցչության դեպարտամենտի ղեկավար Վինցենտ Ռեյին հարց է ուղղել՝ ատոմակայանի փակման, կամ վերակառուցման  հետ կապված՝  կառույցի կողմից ձեռնարկվելիք միջոցների մասին:

«Ինչպես հայտնի է, Եվրոպական Խորհուրդը Մեծամորի ԱԷԿ-ի փակման հետ կապված հայտարարություն է արել: Որտեղ նշվում է, որ այդ ատոմակայանը մեծ վտանգ է տարածաշրջանի համար, հատկապես Վրաստանի և Ադրբեջանի: Պարոն Վինցենտ Ռեյ, իմ հարցն ուղղված է ձեզ,  ապագայում ինչպիսի՞ ռեալ քայլեր են նախատեսվում ձեր կառույցի  կողմից:  Մեծամորի ԱԷԿ-ը ախտոտում է  մեր մթնոլորտը: Ինչպիսի՞ պլաններ ունեք այդ հարցի հետ կապված»,-ասել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ֆուադ Մուրադովը:

Վինցենտ Ռեյը նշել է, որ Եվրոպական Միությունը, Հայաստանից պահանջել է փակել Մեծամորի ԱԷԿ-ը, սակայն այդ պահանջը այդպես էլ չի կատարվել: Ժողովին մասնակցող Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովի համանախագահ Ռեբեկա Հարմսը նույնպես աջակցել է Ադրբեջանի պատվիրակության՝ Մեծամորի ԱԷԿ-ի հետ կապված դիրքորոշմանը: Ադրբեջանական պատվիրակությունը հանդես է եկել՝ Մեծամորի ԱԷԿ-ի հարցը ներառել՝ Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովի հատուկ ելույթում:

Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ֆուադ Մուրադովը քաղաքական կոմիտեի ժողովում՝ «Արևելյան գործընկերության երկրներում անվտանգության հարցերը և այդ կոչերին Եվրոպական Միության պատասխանը» ելույթների քննարկման ժամանակ ուշադրություն է հրավիրել՝ Ադրբեջանի հանդեպ Հայաստանի վարած զավթողական քաղաքականությանը: Նա նշել է, որ կառույցում ներկայացված բոլոր երկրներին հայտնի է  զավթողական քաղաքականության   հասցրած վնասները: Աֆրինի տարածաշրջանում Թուրքիայի իրականացրած գործողությունների մասին խոսող Ֆուադ Մուրադովը նշել է՝ եղբայրական երկրի ահաբեկչության դեմ մղած պայքարը: Նա ասել է, որ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ կենդանի մնացած ահաբեկիչները թաքնվել են Ադրբեջանի օկուպացման տակ գտնվող Լեռնային Ղարաբաղում և մի շարք եվրոպական երկրներում:

 

 

 


Create Account



Log In Your Account