Feb 14 2018 11:52
Banovsha Shahaliyeva
Views: 6

Ադրբեջանը վերածվել է տարածաշրջանային կենտրոնի՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից:

Ինչպես հայտնում է CBC.Az-ը, այդ մասին՝ Գերմանիայի տնտեսության Արևելյան կոմիտեի նախագահ Վոլֆգանգ Բյուխելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:

Պետության ղեկավարը ընդգծել է, որ Ադրբեջանը վերածվել է տարածաշրջանային կարևոր էներգետիկ կենտրոնի, նշելով, որ անցած տարի շահագործման է հանձնվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, որով արդեն բեռներ են փոխադրվում Ասիայից Եվրոպա և հակառակ ուղղությամբ:

Նրա խոսքով, Ադրբեջանի ոչ նավթային հատվածը մեծ հեռանկարներ ունի, նրա պաշարները կբավարարեն տասնամյակներ: Նախագահ Իլհամ Ալիևը ուշադրության է ներկայացրել՝ այդ ոլորտում արտասհմանյան ընկերությունների գործունեության համար լայն հնարավորությունների առկայությունը:

Պետության ղեկավարը նշել է, որ 2016 թ. Ադրբեջան այցելող զբոսաշրջիկների թիվը աճել է 24 տոկոսով, 2017 թ. 20 տոկոսով, իսկ այս տարվա հունվարին՝ 17 տոկոսով:

Նա նշել է, որ այդ տեսանկյունից Ադրբեջանը կարող է դառնալ հետաքրքիր երթուղի գերմանացի զբոսաշրջիկների համար և այդ ուղղությամբ լավ հնարավորություններ կան համագործակցության համար:


Create Account



Log In Your Account