Feb 14 2018 12:11
Banovsha Shahaliyeva
Views: 51

Ադրբեջանի հանդեպ եվրոպացի խորհրդարանականների վերաբերմունքը գնալով փոխվում է դեպի լավը: Եվրոպացի մի շարք պատգամավոր, որոնք հայտնի էին իրենց հակաադրբեջանական դիրքորոշմամբ, այսօր անդամակցում են Եվրամիություն-Ադրբեջան բարեկամության խորհրդարանական խմբին:  Դա հնարավոր է եղել Եվրախորհրդարանում ադրբեջանական պատվիրակության կատարած աշխատանքի արդյունքում:

Եվրամիություն-Ադրբեջան բարեկամության խորհրդարանական խումբը ստեղծվել է ադրբեջանական պատվիրակության Ստրասբուրգ այցի ընթացքում, որի ժամանակ ադրբեջանցի պատգամավորները մի շարք հանդիպումներ անցկացրեցին Եվրախորհրդարանի անդամների հետ: Այցի շրջանակներում տեղի ունեցավ «Ադրբեջանի բարեկամները» խմբի ժողովը, որի ժամանակ նշվեց, որ 2017-ին լուրջ առաջընթաց է արձանագրվել ադրբեջանցի և եվրոպացի խորհրդարանականների միջև համագործակցության առումով:

«Երբեմն մենք տեսնում էինք, որ Եվրախորհրդարանը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ: Չնայած, որ իրականում Ադրբեջանը Եվրամիության շատ հուսալի գործընկերն է, մենք բախվում էինք հակաադրբեջանական քարոզչության հետ:  Մենք Եվրախորհրդարանի հետ հարաբերությունների զարգացման կողմնակից ենք և աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է Միլլի Մեջլիսի պարգամավոր Էլման Նասիրովը:

 


Create Account



Log In Your Account