Feb 14 2018 12:35
Banovsha Shahaliyeva
Views: 70

Հայ ազգագրագետները երկրում ստեղծված իրավիճակը բնութագրում են որպես աղետալի: Գնալով կրճատվում է ամուսնությունների թիվը, երիտասարդները լքում են երկիրը: Սակայն, ստեղծված իրավիճակը Հայաստանի իշխանություններին չի մտահոգում:  Հայաստանի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով, եթե իշխանությունների հրապարակած տվյալները իրականությանը համապատասխանեին, ապա արտագաղթը նման թափ չէր ստանա: Պրոֆեսոր Ազադ Ռզաևը նշում է, որ Հայաստանում տեղի ունեցողը բնական գործընթաց է, որի հիմքում դրված է այդ երկրի իշխանությունների վարած ագրեսիվ քաղաքականությունը:

«Այնտեղ տեղի ունեցող գործընթացները կանխատեսելի են: Սա ավելի քան 20 տարի առաջ գծագրված քաղաքականության արդյունքն է: Հայաստանի իշխանությունների այսպես ասած ղարաբաղյան քաղաքականությունը միտված է սեփական շահերի սպասարկմանը: Այս քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի կործանման»,-ասել է պրոֆեսոր, ԲՊՀ դեկան  Ազադ Ռզաևը:

Ազադ Ռզաևը նշում է՝ ստեղծված իրավիճակից միակ ելքը այն է, որ Հայաստանն իր զորքերը դուրս բերի Ադրբեջանի օկուպացված տարածքներից: Միայն դրանից հետո Հայաստանի համար զարգացման հեռանկարներ կբացվեն:  Նա համոզված է, որ օկուպացված տարածքների վերականգնումը հզոր տնտեսություն ունեցող Ադրբեջանի համար բարդ հարց չէ:  

«Ջոջուգ Մարջանլիի օրինակով մենք ցույց տվեցինք, որ կարող ենք վերականգնել մեր տարածքները: Նույն աշխատանքը կարող ենք կատարել բոլոր 7 շրջաններում»,-ասել է պրոֆեսոր, ԲՊՀ դեկան  Ազադ Ռզաևը:

Պատմաբանն ընդգծում է՝ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի լուծվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Հայաստանում դրական փոփոխություններ ակնկալելն անիմաստ է: Որովհետև Հայաստանի ինքնամեկուսացումը գնալով ավելի է ծանրացնում երկրի սոցիալտնտեսական և ազգագրական վիճակը: Իսկ օրեցօր ահագնացող արտագաղթը հարցականի տակ է դնում հայկական պետականության ապագան:   


Create Account



Log In Your Account