Feb 14 2018 14:30
Banovsha Shahaliyeva
Views: 34

ՄԱԿ ԱԽ-ի  և Գլխավոր Վեհաժողովի պաշտոնական փաստաթղթի կարգավիճակում հրապարակվել է՝ ՄԱԿ-ին առընթեր Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևի  կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հղած  նամակը: Նամակում համոզիչ կերպով մերկացվում են  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2018 թվականի հունվարի 24-ին ԵԽԽՎ-ի ամբիոնից հնչեցրած սուտը: Ադրբեջանի մշտական ներկայացուցիչն ընդգծում է, որ օգտվելով պատմական իրադարձությունների կեղծ տարբերակից և անհիմն իրավական փաստարկներից՝ Հայաստանը կրկին փորձում է մոլորության մեջ գցել համաշխարհային հանրությանը, որպեսզի թաքցնի Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի դեմ իրականացված իր ագրեսիվ քաղաքականությունը: Ինչ վերաբերում է պատմական ասպեկտներին, ապա  նամակում հիշեցվում է, որ հայերի վերաբնակեցումը Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզում և ընդհանրապես Հարավային Կովկասի տարածքում սկսվել է 19-րդ դարում՝ ցարական Ռուսաստանի գաղութային քաղաքականության շրջանակներում, որն ուղղված էր այդ ժամանակվա առկա  ժողովրդագրական կազմի և տարածքային  կառույցի փոփոխությանը: Նշվում է, որ 1978 թվականին Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզում  հայերի վերաբնակեցման 150-ամյակի կապակցությամբ կառուցվել է «Մարաղա-150» հուշարձանը: Սակայն 1988 թվականին, երբ Հայաստանը Ադրբեջանի այս տարածքի հանդեպ բացեիբաց տարածքային հավակնություններով հանդես եկավ, նրանք ոչնչացրին  այդ հուշարձանը: 

Նամակում նշվում է, որ 1905 և 1918 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողությունները հազարավոր մարդկանց կյանք խլեցին,  իսկ մարտի 31-ը Ադրբեջանում նշվում է, որպես  ադրբեջանցիների ցեղասպանության օր, ի հիշատակ 1918 թվականին հայերի կողմից սպանված ադրբեջանցիների: Ինչ վերաբերում է Սումգայիթյան դեպքերին՝  Ադրբեջանի տարբեր շրջաններում տեղի ունեցած ազգամիջյան բախումները ծրագրվել և իրականացվել էին հայ գաղափարախոսների կողմից: Հիշեցվում է, որ Սումգայիթյան բախումների ժամանակ բռնությունների կազմակերպիչներից և մասնակիցներից մեկը հայազգի Էդուրադ Գրիգորյանն էր, ով իրականացրած հանցագործությունների  համար  դատապարտվել է երկար տարիներ ազատազրկման: Նամակում հիշեցվում է, որ համաշխարհային հանրությունը  բազմիցս իր վրդովմունքն է արտահայտել Հայաստանի ղեկավարության՝ Ադրբեջանի և հարևան պետությունների  հանդեպ վարած քաղաքականության համար:

 


Create Account



Log In Your Account