Feb 14 2018 16:44
Banovsha Shahaliyeva
Views: 55

«Երաժշտություն հանուն խաղաղության» նախագծի մասնակիցներ հանդիսացող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Մարիա Նեմցովան, Վիտալի Վատուլյան և Արգենտինայի քաղաքացի Խուան Մանուել Դոմինգեզը՝ ուղերձ են հղել Ադրբեջանի ԱԳՆ խնդրանքով, նրանց անունները հանել՝ Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներ ապօրինի այցելած անձանց ցուցակից: Ինչպես նշվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, բոլոր երեքը իրենց ուղերձում նշում են, որ 2015 թվականին նրանք Լեռնային Ղարաբաղ են մեկնել  «Երաժշտություն հանուն խաղաղության» նախագծի շրջանակներում, անտեղյակ լինելով՝ առանց Ադրբեջանի կառավարության թույլտվության այդ տարածաշրջան մուտքի արգելքի, ինչպես նաև այդ քայլի հետևանքների մասին: Նրանք ընդգծել են, որ նրանց այցը չի նշանակել՝ անհարգի վերաբերմունքի ցուցաբերում  Ադրբեջանի Հանրապետության և նրա ժողովրդի հանդեպ: Հաստատելով Ադրբեջանի Հանրապետության օրենքների նկատմամաբ իրենց հարգանքը, Մարիա Նեմցովան, Վիտալի Վատուլյան և Խուան Մանուել Դոմինգեզը ներողություն են խնդրել Ադրբեջանի կառավարությունից  ու ժողովրդից՝ երկրի օկուպացված տարածքներ այցի համար: Նրանք տեղեկացվել են այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության արդյունքում ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիները դարձել են փախստականներ ու հարկադիր վերաբնակներ, ավելի քան 20  հազար մարդ սպանվել է: Նրանք նաև մտադրություն են հայտնել՝ «Երաժշտություն հանուն խաղաղության» նախագծի շրջանակներում այցելել Բաքու, հատկապես Ջոջուգ Մարջանլը, որպեսզի կազմակերպել մաստեր կլասներ   և ադրբեջանցի փախստականների ու հարկադիր վերաբնակների համար հանդես գալ բարեգործական համերգային ծրագրերով: Նրանց  դիմումները համապատասխան կարգով քննարկվել են և նրանց անունները՝ Ադրբեջանի «սև ցուցակից  հանելու մասին որոշում է ընդունվել:


Create Account



Log In Your Account