Mar 12 2018 11:50
Banovsha Shahaliyeva
Views: 51

Ադրբեջանի նավթագազային հանքավայրերի մշակմանը, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում տեխնոլոգիաների զարգացմանը կարելի է հետևել  Հյուսթոնի բնագիտության Wiess Energy Hall թանգարանում: Մասնագիտացված ցուցահանդեսը հագեցված է ամենավերջին նորարարություններով: Վիդեոպրոեկցիայի օգնությամբ այստեղ կարելի է մասնակցել հանքախուզական աշխատանքներին, ծանոթանալ նավթի և գազի արդյունահանման գաղտնիքներին: Ցուցահանդեսի հեղինակն է էներգետիկ ցուցահանդեսների դիզայնի և քոնսալթինգի ոլորտի մասնագետ Փոլ Բերնհարդը: Հենց նա է ստեղծել Սանգաչալի տերմինալի տարածքում նավթի արդյունահանման և վերամշակման ադրբեջանական կենտրոնը:    

«Սա այստեղ ստեղծված 3-րդ էներգետիկ դահլիճն է: Ադրբեջանի պատվիրակությունը դեռ այստեղ չի եղել: Սակայն, Ադրբեջանի Պետնավթընկերության ներկայացուցիչները այցելել են մեր ավելի վաղ անցկացված ցուցահանդեսներին: 12 տարի առաջ անցկացված ցուցահանդեսին մասնակցեցին նաև բրիտանական ВР-ի Ադրբեջանում աշխատող ներկայացուցիչները»,-ասել է ցուցահանդեսի կազմակերպիչ Փոլ Բերնհարդը:

Այսօր Հյուսթոնի բնագիտության թանգարանի էներգետիկ ցուցասրահում կարելի է տեղեկանալ ոչ միայն նավթային հանքավայրերի, այլև գազի խոշոր պաշարների առկայության մասին: Տեղեկատվական ցուցատախտակի վրա պատվավոր տեղ է զբաղեցնում Ադրբեջանը՝ իր խոշորագույն գազակոնդենսատային «Շահդենիզ» հանքավայրով:  


Create Account



Log In Your Account