Mar 12 2018 18:02
Banovsha Shahaliyeva
Views: 59

Մարտի 12-ին նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը պետության ղեկավարը նշել է, որ Վրաստանը Ադրբեջանի կարևոր դաշնակիցն է:

«Ադրբեջանը առաջին տեղում է Վրաստանում ներդրումեր կատարող երկրների շարքում: Մենք 2012 թվականից սկսած պահպանում ենք դա:  Դա խոսում է մեր երկում ներդրումների շատ լավ կլիմայի առկայության մասին: Միաժամանակ դա ցուցադրում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի վրա գտնվելը:  Իհարկե, մեզ միացնող շատ կարևոր գլոբալ նախագծեր կան: Անցած տարվա հոկտեմբերին մենք ձեզ հետ միասին նշեցինք դրանցից մեկի՝ Բաքու-Թբիլիսի-Կարս  երկաթգծի բացումը: Այս տարի՝ Հարավային  գազային  միջանցք, ԹԱԽՆԱՓ նախագծերի շահագործման հանձնվելուց հետո, մեր համագործակցությունը էլ ավելի է ընդլայնվելու»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է:   Ուրախալի է, որ մեր տնտեսական կապերը տարեցտարի ընդլայնվում են:  Բաքու-Թբիլիսի-Կարս  երկաթգիծ, Հարավային գազային միջանցք նախագծերը շատ կարևոր նշանակություն ունեն: Հարավային գազային միջանցք նախագծի հատվածները հանդիսացող Անդրանատոլիական և Անդրադրիատիկ խողովակաշարերի միջոցով՝  հետագայում ադրբեջանական գազը փոխադրվելու է  Եվրոպա: Այս նախագծերը տնտեսական և աշխարհաքաղաքական տեսանկյունից շատ կարևոր են: Վրաստանը միշտ աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը: Սա մեր ռազմավարական հարաբերությունների ցուցանիշն է»,-ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Վրաստանի վարչապետ   Գիորգի Կվիրիկաշվիլին:


Create Account



Log In Your Account