Mar 13 2018 12:57
Banovsha Shahaliyeva
Views: 92

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Գալվեստոն կղզում գտնվող թանգարանակրթական  կենտրոնը Ադրբեջանին հրավիրում է իր ավանդը ներդնել մասնագիտացված ցուցահանդեսում, որը նվիրված է աշխարհում նավթի մշակման պատմությանը: «Ocean star»-ը ուրախ կլիներ SOCAR-ից ստանալ՝ Կասպից  ծովի ավազանում օգտագործված նավթային սարքավորում: Այսօր   Գալվեստոնի թանգարանային կենտրոնի պատվո դահլիճում՝  նավթային արդյունաբերության  պիոներների շարքում նշվում է երկու ադրբեջանցիների անունները: «Ocean star»   թանգարանակրթական  կենտրոնը տեղակայված է շահագործումից հանված լողացող հորատման կայանքի վրա:

«Թանգարանում հարյուրավոր ցուցանմուշներ կան, որոնք մեզ նվիրել են նավթային արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները: Նավթի արդյունահանման տեխնոլոգիան, բոլոր երկրներում, ներառյալ Ադրբեջանը, փաստորեն նույնն է:

Դրա համար էլ դուք այստեղ կարող եք տեսնել նաև Կասպից ծովի ավազանում օգտագործված սարքավորումներ»,-ասել է հորատման կապալառուների միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչ Բոբ Ուորրենը:

Հիշեցնելով, որ 2008 թվականին SOCAR-ի պատվիրակությունը այցելել է «Ocean star» թանգարան, հորատման կապալառուների միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչ Բոբ Ուորրենը՝ իր ցուցանմուշը թանգարան ներկայացնելու խնդրանքով  դիմել է  ընկերությանը: Ադրբեջանից բերված  նավթային սարքավորումը  կհամալրի թանգարանի ցուցանմուշների շարքը:

 


Create Account



Log In Your Account