Mar 13 2018 14:19
Banovsha Shahaliyeva
Views: 93

Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվում են այս տարվա ապրիլին։ Այդ ժամանակ, ըստ նոր Սահմանադրության, խորհրդարանը պետք է ընտրի երկրի վարչապետին։ Այսօր Հայաստանում ահազանգում են, որ Սերժ Սարգսյանի միակ ցանկությունն է վարչապետ դառնալ և որքան հնարավոր է երկար մնալ իշխանության ղեկին: Հայաստանի քաղաքական ուժերի մի մասը, հիմնականում արտախորհրդարանական ուժերը որոշել են ամենօրյա հանրահավաքներ անցկացնել և թույլ չտալ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը։ Հարկ է նշել, որ երեկ՝ ապրիլի 12-ին մեկ հանրահավաք արդեն տեղի է ունեցել: Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու օրակարգով անցկացվելիք հանրահավաքներին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է.

«Պայքարել պետք էր այն ժամանակ, երբ ընտրություններ էին, և ժողովրդին գնում էին 10 հազար դրամներով։ Դրա հաշվին խորհրդարանում մեծամասնություն ձևավորվեց, և փաստը դա է:

 «Մենք բացարձակ չենք ընդունում իշխանությունների վարած ներքին քաղաքականությունը, այս իշխանությունը պետք է օր առաջ փոխվի, որպեսզի երկրի վիճակը փոխվի, այս համակարգն անընդունելի է մեր երկրի ու ժողովրդի համար, որը տանում է միայն կորուստների»,-ասել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Հարկավոր է ոչ թե մի անձի, այլ  ողջ համակարգի դեմ պայքարել նշել է Սարգսյանը.

«Այսօր այդ անձի հետ միասին կա մի ամբողջ համակարգ, եթե այդպիսի հնարավորություն կա, որ Սարգսյանը չլինելով վարչապետ փաստացի շարունակի կառավարել պետությունը, նրանք կգնան նաև այդ քայլին»:

Ուզում եմ վերադառնալ այդ չարաբաստիկ ընտրություններ կոչվածին: Այդ ընտրությունների ժամանակ ժողովրդի մեծ մասի մեջքը կոտրեցին, ընդգծել է Սարգսյանը:

«Ստիպեցին դառնալ կաշառք վերցնող և դրանից հետո այլևս չկարողացան սթափվեն ու վերադառնան մի գաղափարի, որ պայքարը պետք է շարունակել: Ինքն է մեղավոր, որ իշխանությունը հանձնել է նրանց»: 12:43

 Արամ Սարգսյանի խոսքով՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները չեն էլ թաքցնում, որ իրենք առաջադրելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Քանզի այն ամենը, ինչ այսօր կատարվոմ է, այն լիազորությունները, որոնք կենտրոնացնում են վարչապետի ձեռքում՝ դրա մասին է խոսում:  Այդ մարդկանց միակ նպատակն է, որպեսզի  իրենց իսկ ստեղծած բուրգի գլխին  կանգնի հենց Սերժ Սարգսյանը:

«Իմաստազուրկ է դառնում պայքար հասկացությունը, և տարօրինակ թող չթվա, թե ինչու ժողովուրդը լուրջ չի արձագանքում։ Անհրաժեշտ է ճիշտ ժամանակ ու կարգախոս ընտրել, հավատ ներշնչել ժողովրդին, որ դու անպայման այն ուժն ես, որը հաջողելու է։ Եթե ապարդյուն պետք է լինի, ավելի լավ է՝ չանել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:


Create Account



Log In Your Account