Mar 13 2018 16:25
Banovsha Shahaliyeva
Views: 76

Ադրբեջանը աշխատում է նոր առևտրային երթուղիների զարգացման մեջ ներդրումներ ներգարվելու ուղղությամբ, ինչը զգալի ավանդ  կներդնի ԵԱՀԿ-ի տարածաշրջանի տնտեսական զարգացման մեջ: Այդ մասին նշվել է՝ Բաքվում ԵԱՀԿ Մետաքսե ճանապարհի աջակցության խմբի՝ «Խորհրդարանականների դերը՝ Մետաքսե ճանապարհի գոտում տնտեսական համագործակցության ու մշակութային կապերի զարգացման մեջ» թեմայով  Միջազգային խորհրդաժողովի բացման արարողության շրջանակներում: Անցած տարի շահագործման է հանձնվել  Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, որը հանդիսանում է  հուսալի ու կարևոր երկաթուղային հաղորդակցություն, ինչպես Ասիայի, այնպես էլ Եվրոպայի համար:

«Մենք հավատում ենք, որ լոգիստիկայի ոլորտում Ադրբեջանի ներդրումները հաստատում են տարածաշրջանում նրա նշանակալից դերը: Դրա ապացույցն է հանդիսանում Ալյաթում ազատ տնտեսական գոտու ստեղծումը և Բաքվի նավահանգստի ընդլայնման նախագիծը: Ազատ տնտեսական գոտու նպատակն է՝ երկիրը տարածաշրջանային տրանսպորտային խաբի վերածելու համար՝ արտասահմանյան ներդրումների ներգարավելը Ադրբեջան: Դա իր հերթին կբերի նոր տնտեսական երթուղիների, տարբեր երկրների տնտեսությունների միավորմանը»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Ադրբեջանի հաշվառմամբ, նշանակալից տրանսպորտային հաղորդակցություններից մեկն է հանդիսանում նաև «Լյապիս-Լազուրը», որը նույնպես կապող օղակ կդառնա Արևմուտքի ու Արևելքի միջև: Մետաքսե ճանապարհի երթուղին կարևոր ազդակ կհաղորդի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև երթուղու մասնակից բոլոր երկրների՝ Աֆղանստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի և Վրաստանի  տնտեսական զարգացման համար:

Ադրբեջանը  ԵԱՀԿ-ի կարևոր անդամն է և երկրի պատվիրակությունը  արդյունավետ գործունեություն է ծավալում տվյալ կառույցում, նշել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին: Ներկա ժամանակ 22 երկրների կողմից իրագործվում է «Մետաքսե ճանապարհ» համատեղ նախագիծը: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով միավորված Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան զարգացնում են այդ ճանապարհի մի մասը: 

«Մետաքսե ճանապարհը առևտրային ճանապարհ է, որի գոտում ապրում են մարդիկ, այդ երթուղում տեղակայված են կարևոր քաղաքներ, որոնք մեծ նշանակություն ունեն  մեր ժողովուրդների զարգացման տեսանկյունից: Տրանսպորտային ենթակառուցվածքի արդիականացումը նույնպես մեծ նշանակություն ունի: Դրա վառ օրինակ կարող է ծառայել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը»,-ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին:

Մետաքսե ճանապարհի գաղափարը առաջ  քաշվելուց հետո, ԵԱՀԿ- մի շարք երկրները աջակցել են դրան և որոշում են ընդունել այդ նախագծին միանալու մասին: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը նշել է, որ տնտեսական համագործակցության հետ մեկտեղ, ԵԱՀԿ-ի առաջնահերթություններից է հանդիսանում նաև առաջացած խնդիրների լուծումը, ահաբեկչության դեմ պայքարը, հակամարտությունների կարգավորումը: Խոսելով հակամարտությունների մասին, որոնց կարգավորման մեջ տեղ են գտել բացթողումներ, Գեորգի Ծերեթելին նշել է հայ-ադրբեջանական հակամարտությունը՝ ընդգծելով, որ դրա լուծման միակ ճանապարհը խնդրի խաղաղ կարգավորումն է:  


Create Account



Log In Your Account