Mar 14 2018 10:29
Banovsha Shahaliyeva
Views: 67

Վերջերս Հայաստանի Ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմել էր Հայաստանի գլխավոր դատախազին՝ պահանջելով «Մարտի 1»-ի գործով հարցաքննել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինս պարզաբանի՝ տասը տարի առաջ որտեղի՞ց էր ստացել այն տեղեկությունը, թե «ցուցարարները կրակել են ոստիկանների և զինվորների ուղղությամբ»: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը բավական կոշտ է արձագանքել Նիկոլ Փաշինյանի սույն դիմումին:  Մասնավորապես Սողոմոնյանը նշել  է, որ ականատես է եղել Հայաստանի նորագույն պատմության ամենացինիկ տեսարանին, երբ մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում «Մարտի 1-ի»» գործով լսումներ էր կազմակերպել ու նստած Ազգային ժողովի նախագահի աթոռին՝ վարում էր նիստը: «Ազատության» հետ զրույցում  Նիկոլ Փաշինյանը այպես է գնահատել Վիկտոր Սողոմոնյանի մեկնաբանությունն ու  իրեն ուղղված մեղադրանքները.

«Նախ՝ թույլ տվեք չհամաձայնել, որ դա արձագանք է իմ նամակին, որովհետև նամակին և Ռոբերտ Քոչարյանին հարցաքննությանը կանչելու թեմային որևէ արձագանք չկա։ Այսինքն՝ մենք չտեսանք, ի վերջո, ովքեր էին, որ մեքենայի հետևից դուրս էին գալիս, կրակում էին, և թաքնվում էին՝ ա, բ՝ չիմացանք` որտեղի՞ց Ռուբերտ Քոչարյանին նման տեղեկություն, որ ինքը նախագահական նստավայրում պաշտոնապես հրապարակել է»։

 «Մարտի 1»-ին իմ դերակատարությունը հրապարակային է եղել՝ տասնյակ հազարավոր մարդկանց աչքի առաջ, նշել է Փաշինյանը.

«Նույնիսկ իմ հեռախոսազանգերը գաղտնալսված և հրապարակված են, և ես դրա վերաբերյալ ասել եմ հետևյալը, որ հպարտ եմ, որ Հայաստանի քաղաքացիների դիմադրությունն եմ կազմակերպել ընդդեմ քոչարյանասերժական պետական հեղաշրջման գործընթացի: Եվ ասել եմ, որ պատիվ ունեմ հետագայում նույնպես նման գործունեություն ծավալել և այսօրվա իմ գործունեությունը նույնպես համարում եմ դրան ուղղված գործունեություն՝ այսինքն ապօրինությանը և պետական հեղաշրջումների շարունակական գործընթացին դիմադրությունը: Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխանի՝ որտեղի՞ց իրեն այդ տեղեկատվությունը, որ մեքենայի հետևից ցուցարարները դուրս էին գալիս, կրակում զինվորների վրա և թաքնվում»:

Կարծում եմ, որ քանի դեռ այս հարցը չի լուծվել, «Մարտի 1»-ի թեման, ինչպես հանրապետականներն են սիրում ասել, չի փակվելու։ Սա «Մարտի 1»-ի սպանությունները բացահայտելու անկյունաքարն է։ Եթե որևէ մեկն ուզում է բացահայտել «Մարտի 1»-ի սպանություններն, ուրեմն պետք է Քոչարյանին տա այս շատ կարևոր և պրիմիտիվ հարցը, ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

 


Create Account



Log In Your Account