Mar 14 2018 11:25
Banovsha Shahaliyeva
Views: 98

Մոսկվայի էկոնոմիկայի բարձրագույն դպրոցում կայացել է «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները. հեռանկարները և խնդիրները» թեմայով կլոր սեղան: Երկու ռազմավարական գործընկերների միջև համագործակցության ներուժը, ինչպես նաև Ռուսաստանում և Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրություններից հետո երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու համար հավաքվել են ռուսաստանցի հայտնի փորձագետներ, ինչպես նաև Մոսկվայի ԲՈՒՀ-երի ուսանողներ:  

Միջոցառման ընթացքում նշվել է, որ երկու երկրներին կապում են ոչ միայն ռազմավարական գործընկերությունը, այլև անկեղծ բարեկամությունն ու երկար տարիների պատմություն ունեցող ջերմ հարաբերությունները:

«Ռուս-ադրբեջանական հարաբերությունների դերը շատ կարևոր է բոլոր ուղղություններով: Ոչ միայն տնտեսական առումով, այլև Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների տեսակետից: Բաքվի մոտեցումը շատ հստակ է: Նրանք ուզում են տեսնել, թե դրանից ինչ է կոնկրետ շահելու Ադրբեջանը և Ադրբեջանի քաղաքացին: Այստեղ մենք կրկին բախվում են Լեռնային Ղարաբաղի հարցին: Ապրիլյան մարտերից 2 տարի է անցնում: Ադրբեջանը կարգավորման գործընթացի մասնակիցների առջև հստակ հարցադրումներ ունի: Ես առաջարկել եմ հանդիպում կազմակերպել Ադրբեջանից, Հայաստանից և Ռուսաստանից 5-ական առաջավոր փորձագետների միջև: Կարծում եմ, որ խնդրի ոչ ռազմական ճանապարհով լուծում դեռ հնարավոր է գտնել»,-ասել է պաշտպանության ոլորտի փորձագետ (ՌԴ) Գրիգորի Տրոֆիմչուկը:  


Create Account



Log In Your Account