Mar 14 2018 12:35
Banovsha Shahaliyeva
Views: 65

Ադրբեջանի ԶՈւ-երի լայնածավալ զորավարժություններում ներգրավվել են շուրջ 25.000 զինծառայողներ, մինչև 250 միավոր տանկ և   զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև հազար հրթիռահրետանային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ու ականանետեր, մինչև 50 միավոր տարբեր նշանակության ավիացիա:

«Այս զորավարժությունների հիմնական նպատակն է բարձրացնել անձնակազմի մարտական պատրաստվածության մակարդակը: Զորավարժությունների մասնակիցները փոխում են իրենց տեղաբաշխման վայրերը: Այնտեղ են տեղափոխվում հրամանատարական  կետերը: Վարժանքների ընթացքում նաև ստուգվում են հրամանատարների՝ իրենց ստորաբաժանումները ղեկավարելու հմտությունները»,-ասել է ռազմական փորձագետ    Շաիր Ռամալդանովը:

Զորավարժությունների ընթացքում զորքերը կատարում են պայմանական հակառակորդի հարձակումը հետ մղելու, հակահարված տալու, հետագա լայնամասշտաբ հակագրոհի անցնելու համար  ձեռնտու պաշտպանական բնագծի ստեղծման  առաջադրանքներ:

«ԱՀ ԶՈւ-երի նպատակն է լուծել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման հետ կապված բոլոր  հարցերը, և ջախջախելով օկուպացիոն ուժերը՝ ազատագրել օկուպացման տակ գտնվող տարածքները, վերականգնել  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս զորավարժությունները տարբերվում են նրանով, որ շատ մոտ են այդ խնդիրներին, որոնք վաղը պետք է կատարի Ադրբեջանական բանակը, եթե Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվի խաղաղ ճանապարհով: Մենք ստիպված կլինենք գործի դնել մեր Զինված ուժերը»,-նշել է ռազմական փորձագետ    Շաիր Ռամալդանովը: 

Ինչպես նշեց Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանը ունի նման զորավարժություններ անցկացնելու   լիարժեք իրավունք: Հայաստանի ԶՈւ-երը ապօրինի կերպով շարունակում են գտնվել Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում՝ Լեռնային Ղարաբաղում և նրան հարակից յոթ շրջաններում:     

«Զորավարժությունները լիովին համապատասխանում են ԵԱՀԿ-ի Վիեննայի փաստաթղթի հինգերորդ կետի դրույթներին, որին միացել է նաև Ադրբեջանը: Ես կցանկանայի հիշեցնել Հելսինկյան եզրափակիչ ակտի և Վիեննայի փաստաթղթերի հիման վրա Հայաստանի ստանձնած պարտավորությունների մասին: Խախտելով իր պարտավորությունները՝ Հայաստանը շարունակում է օկուպացման տակ պահել ադրբեջանական տարածքները: Ադրբեջանի տարածքներում Հայաստանի ԶՈՒ-երի առկայությունը, ինչպես նաև  օկուպացված ադրբեջանական տարածքներում զորավարժությունների անցկացումը շարունակում է սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար»,-ասել է ԱՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:

Զորավարժությունների շրջանակներում տարբեր հրաձգարաններում կատարվում է մարտական հրաձգություն, որի ժամանակ կիրառվում է վերջին տարիներին ձեռք բերված սպառազինություն: 

«Այս զորավարժությունների ժամանակ  կօգտագործվեն  վերջին ժամանակներում Ադրբեջանի կողմից գնված ռազմական տեխնիկայի նմուշներ: Բնականաբար, գործնականում կստուգվեն նորագույն տեխնիկայի կառավարման և կիրառման հմտությունները»,-ասել է ռազմական փորձագետ    Շաիր Ռամալդանովը: 

Ադրբեջանական բանակի լայնածավալ զորավարժությունները կավարտվեն մարտի 17-ին:


Create Account



Log In Your Account