Mar 14 2018 15:26
Banovsha Shahaliyeva
Views: 134

Հայաստանի Ազգային ժողովում կազմակերպված քվեարկության արդյունքում Հայաստանի  4-րդ նախագահի պաշտոնում ընտրվեց Արմեն Սարգսյանը, ով իր լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին երկրի գործող Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո: Արմեն Սարգսյանն ընդունել էր երկրի գործող Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը՝ դառնալ իշխող կուսակցության թեկնածուն Սահմանադրական բարեփոխումներից հետո անցկացվող առաջին նախագահական ընտրություններում: Այսօր Հայաստանում շատերն են ասում, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջարկելով Սերժ Սարգսյանը ճանապարհ է հարթում իր՝ վարչապետ դառնալու համար հարցին: «Մեդիա կենտրոնում»  տեղի ունեցած  «Վարչապետական դիկտատուրա՞, թե՞ պատասխանատու կառավարում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար,  իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարել է, որ հասկացել է, թե ինչու են իշխանությունները փոխել սահմանադրությունը.

«Սահմանադրությունը փոխեցին, որպեսզի Սերժ Սարգսյանը կաշկանդված չլինի իշխանությունը շարունակելու համար: Դրանով Հայաստանի քաղաքացիներին դարձնում են հպատակներ»:

Պետական կառույցերի նկատման Ազգային Ժողովը ոչ մի վերահսկողություն չի ունենալու, դրանք կլինեն վարչապետի տիրապետության ներքո: Սույն սահմանադրությամբ հիմք է դրվում նոր մարտի 1-ի, նշել են մամուլի ասուլիսի մասնակիցները.

«Թող ինձ ցույց տան մի  պառլամենտական երկիր, որտեղ ուժային կառույցները վարչապետին են ենթարկվում: Էդ օրենքների ընդունումը չի բացառվում առաջիկայում հերթական մարտի մեկեր»,-ասել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Նման պայմաններում իշխանությունը որոշումներ է  ընդունում առանց հանրային կարծիքը հաշվի առելու, իսկ բողոքողների դեմ ուժ կիրառում, որպեսզի նրանք ենթարկվեն իրենց կողմից կայացված որոշմանը»,-ասել է Արթուր Սաքունցը:

«Իշխանությունը  կիրականացնի կառավարությունը, այսինքն  դա կառավարության գործնական ֆունկցիան չէ միայն, սա կառավարության կողմից իշխանության զավթում է նշանակելու»,-ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նոր սահմանադրությամբ վարչապետի նախաձեռնությամբ են ստորագրվելու միջազգային պայմանագրերը: Նախագահը զուտ արարողակարգին մասնակցող է լինելու, ավելացրել  է Արթուր Սաքունցը.

«Կարելի էր ուղղակի  «ՀՀ նախագահ»  հասկացությունը դիտարկել որպես «թագուհու» կերպար, նախագահն ուղղակի  անգլուխ ձիավոր է, մեռյալ դիակ է»,-նշել է Արթուր Սաքունցը:

Հարկ է նշել,  որ 2015 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն, ապրիլի 9-ից հետո Հայաստանն անցում կկատարի խորհրդարանական կառավարման համակարգի։

 

 


Create Account



Log In Your Account