Apr 12 2018 10:43
Banovsha Shahaliyeva
Views: 89

Ադրբեջանի նախագահական ընտրություններում հաղթած, գործող նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել համաքաղաքացիներին իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար: «Շնորհակալ եմ համաքաղաքացիներիս՝ ցուցաբերած աջակցության և վստահության համար», - հեռուստաուղերձում ասել է Իլհամ Ալիևը:  Նա նշել է, որ միշտ զգացել է ժողովրդի աջակցությունը: «Այդ աջակցությունը կարևոր պայման է մեր զարգացման համար», - հավելել է նա: Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի քաղաքացիները քվեարկել են «անվտանգության, առաջընթացի, զարգացման» օգտին:  Նախագահը նշել է, որ աճում է Ադրբեջանի միջազգային հեղինակությունը: Ադրբեջանին ճանաչում են որպես հուսալի գործընկեր, հաշվի են նստում նրա հետ: Երկրի ղեկավարը անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությանը:

«Այս հակամարտությունը պետք է կարգավորվի մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այլ ճանապարհ չկա: Վերջին մի քանի տարիների ընթացքում շատ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ ընդունել են մի շարք որոշումներ և բանաձևեր, որոնք աջակցում են մեր արդարացի դիրքորոշմանը: Մենք մեծ դիվանագիտական հաջողությունների ենք հասել: Միաժամանակ մենք հաղթանակ ենք տարել մարտի դաշտում:  Ադրբեջանցի զինվորը, ադրբեջանական բանակը, Ադրբեջանի պետությունը ազատագրել են մեր օկուպացված տարածքների մի մասը: Աղդերեյի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի շրջանների մի մասը ազատագրվել են օկուպացիայից և այսօր այդ հողերում ծածանվում է Ադրբեջանի դրոշը: Մարդիկ վերադառնում են այդ հողեր: Այդ հողերում նախագահական ընտրություններ են անցկացվում»,-ասել է ասել է Իլհամ Ալիևը:

Իլհամ Ալիևը նշել է, որ կգա մի օր, երբ Ադրբեջանի դրոշը կծածանվի այսօր օկուպացման տակ գտնվող մյուս հողերի վրա:  

«Մենք պետք է ավելի ուժեղ լինենք: Իսկ ավելի ուժեղ դառնալու համար պետք է հզոր տնտեսություն կառուցենք: Վերջին 15 տարում մեր երկրի տնտեսությունը աճել է 3,2 անգամ: Այսօր Ադրբեջանը գտնվում է ամենամրցունակ երկրների ցանկում»,-հայտարարել է  Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևը:

Նախագահը նշել է, որ Ադրբեջանը զարգացման և հաջողությունների  արժանի ճանապարհ է անցել: «Առա'ջ, դեպի նոր հաղթանակներ», - ասել է Իլհամ Ալիևը:


Create Account



Log In Your Account