Apr 12 2018 13:54
Banovsha Shahaliyeva
Views: 74

ՄԻ շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ, մասնավորապես Թուրքիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Իրանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի նախագահները շնորհավորել են  Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններում տարած վստահ հաղթանակի կապակցությամբ, մաղթելով  նրան նորանոր հաջողություններ նախագահի պաշտոնում: Մինչդեռ, ընտրական գործընթացում օրենքի  որևէ  խախտում չի գրանցվել: Այս մասին հայտարարել է Չեխիայի հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ Իրժի Վալենտան: Նա հավելել է, որ քվեարկության գործընթացը բարձր մակարդակով էր կազմակերպվել: 

«Սա իմ առաջին այցն է Բաքու: Երեկ ես դիտորդի կարգավիճակում եղել եմ  14 ընտրատեղամասում: Ընտրություններն անցել են ժողովրդավարության պայմաններում»,-ասել է  Չեխիայի Խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ  Իրժի Վալենտան:

Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Պոնտան էլ նշել է, որ նրա ղեկավարած պատվիրակությունը մեծ հաճույքով է հետևել Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններին: Նա ընդգծել է, որ առաքելության անդամները դիտարկում են իրականացրել երեք ընտրատեղամասում:

«Ընտրությունները կազմակերպվել էին ժողովրդավարության պայմաններում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան: Իհարկե, ինչպես և բոլոր ընտրությունների ժամանակ, անհրաժեշտ է  բարելավել որոշ հարցեր: Սակայն ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ ընտրությունները կազմակերպվել էին ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան: Մենք եղել ենք երեք ընտրատեղամասում և  զրուցել ենք դիտորդների հետ»,-ասել է Ռումինիայի Խորհրդարանի պատգամավորների պալատի դիտորդական առաքելության ղեկավար  Վիկտոր Պոնտան:

Երկրում գործել է 5 426 մշտական և 215 ժամանակավոր ընտրատեղամաս:  Ընտրությունների ընթացքին  հետևել են աշխարհի 59 երկրներից  894 միջազգային դիտորդներ:  

«Ընտրություններից մեկ օր առաջ  որևէ ակտիվություն չէր նկատվում, որովհետև լռության օր էր: Սակայն դրանից առաջ քաղաքի տարբեր մասերում քարոզչական նյութեր էին փակցվել:

Մասնավորապես մեծ, կապույտ գույնի  բաններներ  կային, որոնց վրա պատկերված էին ութ թեկնածուների նկարները:  Այսպես, որ մարդիկ կարող էին ծանոթանալ թեկնածուների հետ և կատարել իրենց ընտրությունը»,-ասել է Լատվիայի Խորհրդարանի պատգամավորների պալատի դիտորդական առաքելության ղեկավար Ռոման Նաուդինշը:

«Ընտրական գործընթացում խախտման որևէ դեպքի մասին մեզ չեն տեղեկացրել: Դրանից մենք կարող ենք եզրակացություն անել, որ այս ընտրական գործընթացը կազմակերպվել էր  ժողովրդավարության կանոններին համապատասխան»,-նշել է ՈՒկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր Օլեգ Մեդունիցան:

«Մենք քվեարկության ընթացքին հետևել ենք ոչ թե այն ընտրատեղամասեր, ուր մեզ առաջարկել են, այլ ընտրությունը ինքներս ենք կատարել: Մենք եղանք հեռավոր շրջաններում, կենտրոնում, ամեն տեղ և կարող ենք վստահությամբ ասել, որ ընտրություններն անցան թափանցիկության մթնոլորտում»,-ասել է Իսրայելի Քնեսետի պատգամավոր Կոնստանտին Յոէլ-Ռազվոզով:    

 «Ադրբեջանի նախագահական ընտրությունները անցկացվեցին միջազգային պարտավորություններին ու ժողովրդավարության չափանիշներին, ինչպես նաև երկրի օրենսդրությանը, Ադրբեջանի Հանրապետության  Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի կողմից մշակված կանոններին ու ընթացակարգերին համապատասխան»,-նշել է Վուամ ԽՎ-ում վրացական  պատվիրակւոթյան ղեկավար Գեորգի Մոսիձեն:

Նշենք, որ  ընտրատեղամասերը հագեցված էին բոլոր անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով: Տեսախցիկներ էին  տեղադրվել 1000 ընտրատեղամասերում:

 


Create Account



Log In Your Account