Apr 13 2018 10:35
Banovsha Shahaliyeva
Views: 77

Ադրբեջանական ժողովուրդն այսուհետ էլ ապրելու է կայունության և անվտանգության պայմաններում:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հեյդար Ալիևի Կենտրոնի դիմաց տեղակայված զբոսայգում ունեցած իր ելույթում, որտեղ համերգ էր կազմակերպվել նախագահական ընտրություններում գործող նախագահի տարած վստահ հաղթանակի կապակցությամբ, տեղեկացնում է CBC.Az-ը: 

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այսօր Ադրբեջանը աշխարհում ճանաչվում է որպես կայունության կղզյակ:

«Վերջին 15 տարիների ընթացքում աշխարհում չի եղել մի երկրորդ երկիր, որի տնտեսական զարգացման ցուցանիշները համեմատելի լինեն Ադրբեջանի ցուցանիշների հետ: Ադրբեջանական ժողովուրդը կատարեց իր ընտրությունը: Մենք բոլորս պետք է ձգտենք այսուհետ էլ ամրապնդել մեր երկիրը: Այսօր Ադրբեջանը ուժեղ պետություն է: Մենք պետք է ավելի հզոր պետություն կառուցենք: Մեր ճանապարհը անկախության ճանապարհն է: Մենք անկախ պետություն ենք: Մենք մեծ ժողովուրդ ենք: Միայն մեծ ժողովուրդը կարող է նման արդյունքների հասնել:  Մեր ճակատագիրը մեր ձեռքում է: Մեր երկրի ապագան երիտասարդության ձեռքում է: Մենք հպարտանում ենք մեր երիտասարդներով: Այսօրվա երիտասարդ սերունդը վաղը կառավարելու է Ադրբեջանը, տանելու է դեպի երջանիկ ապագա», - ասել է Իլհամ Ալիևը:


Create Account



Log In Your Account