Apr 13 2018 11:50
Banovsha Shahaliyeva
Views: 84

Ադրբեջանական ժողովուրդն այսուհետ էլ ապրելու է կայունության և անվտանգության պայմաններում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հեյդար Ալիևի Կենտրոնի դիմաց տեղակայված զբոսայգում ունեցած իր ելույթում, որտեղ համերգ էր կազմակերպվել նախագահական ընտրություններում գործող նախագահի տարած վստահ հաղթանակի կապակցությամբ:  

«Ես միշտ զգացել եմ ադրբեջանական ժողովրդի աջակցությունը: Այն հիմնական դեր է խաղում իմ գործունեության մեջ: Միշտ ձգտել եմ արժանի կերպով ծառայել ժողովրդին: Ադրբեջանական ժողովուրդը կատարեց իր ընտրությունը՝ քվեարկելով կայունության, զարգացման, առաջընթացի, անկախ քաղաքականության օգտին: Ադրբեջանի միջազգային հեղինակությունը օրեցօր աճում է: Ադրբեջանական ժողովուրդն ապրում է խաղաղության և կայունության պայմաններում»,-ասել է Իլհամ Ալիևը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այսօր Ադրբեջանը աշխարհում ճանաչվում է որպես կայունության կղզյակ: «Վերջին 15 տարիների ընթացքում աշխարհում չի եղել մի երկրորդ երկիր, որի տնտեսական զարգացման ցուցանիշները համեմատելի լինեն Ադրբեջանի ցուցանիշների հետ»,  -ասել է նախագահը:

«Մենք բոլորս պետք է ձգտենք այսուհետ էլ ամրապնդել մեր երկիրը: Այսօր Ադրբեջանը ուժեղ պետություն է: Մենք պետք է ավելի հզոր պետություն կառուցենք: Մեր ճանապարհը անկախության ճանապարհն է: Միայն մեծ ժողովուրդը կարող է նման արդյունքների հասնել: Մեր ճակատագիրը մեր ձեռքում է: Ադրբեջանի ապագան երիտասարդության ձեռքում է: Մենք հպարտանում ենք մեր երիտասարդներով: Այսօրվա երիտասարդ սերունդը վաղը կառավարելու է Ադրբեջանը, տանելու է դեպի երջանիկ ապագա: Փառք ու պատիվ ադրբեջանական ժողովրդին: Կեցցես Ադրբեջան»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

Երկրի ղեկավարը նշել է, որ վերջին նախագահական ընտրությունները մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ Ադրբեջանում ապահովվում են բոլոր ազատությունները: Ադրբեջանը վստահաբար առաջ է շարժվում ժողովրդավարության ուղով: Ընտրությունների արդյունքը արտացոլում էր ադրբեջանական ժողովրդի կամքը:  

Ադրբեջանի նախագահի ամենամեծ հաջողությունը ժողովրդի անսահման սիրուն արժանանալն է: Ուժեղ կամքի ու առաջնորդական ուժեղ հատկությունների շնորհիվ նա կարողացավ իր շուրջը հավաքել միլիոնավոր մարդկանց, որոնք իրենց նախագահի հետ պատրաստ են աշխատել հանուն անկախ և հզոր Ադրբեջանի: 


Create Account



Log In Your Account