Apr 13 2018 13:12
Banovsha Shahaliyeva
Views: 21

Ապրիլի 11-ին անցկացված Ադրբեջանի նախագահական ընտրությունների ընթացքին  հետևող  դիտորդները բարձր են գնահատել ընտրությունների կազմակերպչական մակարդակը: Դիտորդների կարծիքով, ընտրատեղամասերը համապատասխանում էին իրավական նորմերին: Քվեարկությունը անցել է արդար և թափանցիկ, ընտրողների վրա ճնշումներ չեն եղել:

«Մենք ականատես եղանք խաղաղ, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների: Ընտրողների վրա որևէ ճնշում չի գործադրվել: Մեր դիտարկած 20 ընտրատեղամասում ընտրական գործընթացի ավարտից հետո քվեատուփը փակվեց և ուղարկվեց ԿԸՀ»,-ասել է  Բելգիայի դիտորդական առաքելության անդամ Կլոդ  Մոնիկեն:

«Մենք ընտրատեղամասեր այցելել ենք ընտրություններից առաջ և ընտրությունների օրը: Նախընտրական քարոզարշավի ժամանակ հավասար պայմաններ են ստեղծվել բոլոր թեկնածուների համար»,-նշել է ադրբեջանա-մոլդովական միջխորհրդարանական խմբի անդամ Վլադիմիր Վիտյուկը:

«Մենք եղել ենք 7 ընտրատեղամասում: Ամեն ինչ լավ էր կազմակերպված: Ընտրողների ընտրատեղամաս գալուց սկսած մինչև ընտրական գործընթացի ավարտը»,-ասել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Դեվիդ Թոմաս Մորիսը:

Միջազգային դիտորդների խոսքով, նրանց ազատ տեղաշարժի համար բոլոր պայմաններն են ստեղծվել ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: Միջազգային դիտորդներն ընդգծում են՝ ընտրությունների անցկացման Ադրբեջանի փորձը կարող է օգտակար լինել նաև այլ  երկրների համար:

«Ադրբեջանում անցկացված ընտրությունների ընթացքին հետևելիս մենք տեսանք մի շարք նորարարություններ, որոնք կարելի է կիրառել նաև մեր երկրում: Օրինակ տեսախցիկների տեղադրումը, որի շնորհիվ ցանկացած մարդ կարող է տանը նստած հետևել  քվեարկության ընթացքին»,-ասել է ադրբեջանա-ֆրանսիական միջխորհրդարանական խմբի անդամ Յասին Լամաոուին:

Ընդհանուր առմամբ, ընտրական գործընթացին հետևել են շուրջ 900 միջազգային դիտորդներ:


Create Account



Log In Your Account