Apr 14 2018 13:27
Banovsha Shahaliyeva
Views: 71

Հայաստանի Խարբերդի շրջանը օրեցօր դատարկվում է:Իրենց ծանր ապրելակերպից՝ աղքատությունից, գործազրկությունից, երկրի իշխանությունների բռնություններից, խաբեությունից ու ստից հոգնած մարդիկ ստիպված լքում են հարազատ տները ու մեկնում Ռուսաստան, այլ երկրներ: 1in.am-ի հետ զրույցում Խարբերդում բնակվող մեծահասակներ նել են, որ  10-ը տարի հետո Հայաստանում մնալու են միայն թոշակառուները։

Տղամարդ. «Էս ղեկավարները ամեն մեկը 5 կուսակցություն է փոխել, առնետների նման նավը խորտակվումա փախնում են, գնում են էն մյուս նավը:

Տղամարդ. «Կարեն Կարապետյանը որ   6-7 տոկոս աճ  ունենք,  Հայաստանում 2 միլիոն մարդա ապրում, ոչ մեկի վրա դա չազդեց: Ազդումա պատգամավորների, մեկ էլ ղեկավարության վրա, էդ աշխատավարձը: Ժողովրդի վրա ոչ մի բան չի երևում ու չի էլ երևալու»։

Տղամարդ. «Գնաց, ժողովրդի անունից աղաչանք, պաղատանք արեց, որ ասում են հանրապետական վսյո, մենք ենք: Բայց էդպես չի: Դէ տեսնում էք վիճակը: Դուք էլ լավ գիտեք, որ վիճակը էսա: Այսպես նստած ենք սոված ծավառ, ապրում էնք էլի:

Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու մասին չեն ուզում լսել, իսկ Կարեն Կարապետյանից անսպասելիորեն հիասթափվել են։

 (հարց) ուզում էք, որ Սերժ Սարգսյանը վարչապետ լինի՞:

Տղամարդ «Ոչ, Հանրապետական կուսակցությունը արտաքին քաղաքականությունը սուտա, ներքին քաղաքականությունը բռնությունա:

«Մենք չենք ասում , ժողովրդի ուզածը ինչա: Գյուղացուն ջուր տան, լոբին չորացելա, ջուր չկա, որ ջրի, ինչի մասինա խոսքը:

Խաբում են, խաբվում ենք ու խաբում են: Ինչ որ բան չկա, էտա, վերջ:

Խարբերդցիները չեն ուզում մեկնել երկրից, միևնույն ժամանակ մատնացույց են անում այն տները որոնց բնակիչները լքել են թե՛ տունը, թե ՛ Հայաստանը, և ապաստան գտել աշխարհի տարբեր երկրներում:

 (հարց) Արտագաղթը շատ է՞:

Տղամարդ. «Շատ, չափից շատ, նայի ցավտ տանեմ փակա, էնա զամոկը վրենա փակա, գնացելա վաճառվումա,  լավ տուն կա, սարքեցին ծախում են գնում Բելգիա, լավ տունա, սաղ էլ էթում են:


Create Account



Log In Your Account