Apr 14 2018 13:42
Banovsha Shahaliyeva
Views: 39

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլու Բերդըմուհամմեդովը շնորհավորել է ԻԼհամ Ալիևին՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ: 

Ինչպես տեղեկացնում է CBC.Az-ը, շնորհավորական ուղերձում Գուրբանգուլու Բերդըմուհամմեդովը նշել է՝ ընտրություններում Իլհամ Ալիևի տարած վստահ հաղթանակը վկայում է այն մասին, որ ադրբեջանական ժողովուրդը աջակցում է նրա վարած քաղաքականությանը, որն ուղղված է պետականության ամրապնդմանն ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:  

«Թուրքմենստանին և Ադրբեջանին կապում են բարեկամության և բարիդրացիության բազմադարյա կապերը: Վստահ եմ, որ մեր երկրների միջև ձևավորված համագործակցության և փոխըմբռնման բարձր մակարդակը ամուր հիմք կհանդիսանա երկկողմ կապերի հետագա զարգացման և ամրապնդման համար», - ասված է Թուրքմենստանի նախագահի շնորհավորական ուղերձում:


Create Account



Log In Your Account