Apr 16 2018 11:12
Banovsha Shahaliyeva
Views: 87

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ամփոփել է ապրիլի 11-ին կայացած Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, տեղեկացնում է CBC.Az-ը:

Կիրակի հրավիրված մամուլի ասուլիսում վերջնական թվերը ներկայացրել է ԿԸՀ-ի նախագահ Մազահիր Փանահովը:

Այսպես, գործող նախագահ Իլհամ Ալիևը հավաքել է 86,02% ձայն, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը՝ 3,12%, Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության թեկնածու Սարդար Ջալալօղլուն՝ 3,03%, «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության թեկնածու Գուդրաթ Հասանգուլիևը՝ 3,02%, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության թեկնածու Հաֆիզ Հաջիևը՝ 1,52%, Ադրբեջանական սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Արազ Ալիզադեն՝ 1,38%, «Ազգային վերածնունդ» կուսակցության թեկնածու Ֆարաջ Գուլիևը՝ 1,17% և Ժողովրդական ճակատի նախաձեռնողական խմբի թեկնածու Ռազի Նուրուլլաևը՝ 0,74%:


Create Account



Log In Your Account