Apr 16 2018 12:29
Banovsha Shahaliyeva
Views: 43

Միացյալ Նահանգների Արիզոնա նահանգի Սենատը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին հռչակագիր է ընդունել:  Հռչակագիրը հանձնվել է՝ Լոս-Անջելեսում  Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևին: Սենատի նախագահ Սթիվ Յարբրոունի կողմից ստորագրված հռչակագրում նշվում է՝ 100 տարի առաջ ադրբեջանական ժողովրդի՝ մահմեդական աշխարհում առաջին անգամ ժողովրդավարական հանրապետություն ստեղծելը, այդ հանրապետության կողմից կարճ ժամանակաշրջանում մի շարք  բարեփոխումներ կատարելը, մահմեդական աշխարհում առաջին անգամ,  ինչպես նաև այդ դարաշրջանի մի  շարք առաջատար երկրներից առաջ կանանց ընտրելու իրավունք տալը:  Սենատում նշվում է, որ 1991 թվականին Ադրբեջանը անկախություն ձեռք բերելուց հետո, Միացյալ նահանգները եղել են մեր երկիրը ճանաչող  և նրա հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծող առաջին երկրներից մեկը, ինչպես նաև ԱՄՆ-ը և ՄԱԿ-ը միանշանակ ճանաչել  ու աջակցել են Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականության: Նշվել է նաև, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգների հետ հաջողությամբ համագործակցում է անվտանգության ու տնտեսական ոլորտներում:

 

 

 

 

 


Create Account



Log In Your Account