Apr 16 2018 12:42
Banovsha Shahaliyeva
Views: 61

Այսուհետև ամեն տարի մարտի 27-ը Ադրբեջանում նշվելու է, որպես գիտության օր:  Այդ տարեթվի ընտրությունը պատահական չէ: 1945 թվականի այդ օրը ավարտվել է Ադրբեջանի Գիտությունների Ազգային ակադեմիայի շենքի շինարարությունը և հաստատվել է ակադեմիայի առաջին կանոնադրությունը:

«Սա մեծ վստահություն է գիտությունների ակադեմիայի նկատմամբ, դրա համար էլ այն շատ կարևոր է նրա աշխատակիցների համար: Մենք այն նշելու ենք, որպես հատուկ տոն:  Գիտությունների ակադեմիան շարունակելու է Ադրբեջանում գործել, որպես գիտության ու գիտնականների դրոշակակիր»,-ասել է  ԱԳԱԱ-ի գիտության ու կրթության վարչության ղեկավար   Ամինաղա Սադըգովը:

Ադրբեջանի Գիտությունների Ազգային ակադեմիայի գիտության ու կրթության վարչության ղեկավար Ամինաղա Սադըգովի խոսքով, սա պատմական մեծ իրադարձություն է՝ Ադրբեջանի գիտական հասարակության համար: Գիտության ու գիտնականների հանդեպ ցուցաբերված ուշադրությունը մեծ ազդակ կդառնա երիտասարդության համար: 2016 թվականին Ադրբեջանում գիտության մասին ընդունված օրենքը լիովին ապահովել է՝ երկրում անկախ գիտական քաղաքականության իրականացման համար իրավական ու քաղաքական աջակցությունը: Օրենքում արտացոլված են՝ գիտական գործունեության պետական քաղաքականության սկզբունքները, նպատակներն ու առաջնահերթությունները, գիտական աշխատողների իրավունքները, պարտականություններն ու սոցիալական պաշտպանությունը, գիտական հիմնարկությունների ու կազմակերպությունների ֆունկցիաները, գիտության մեջ ձեռնարկատիրական գործունեության և ինովացիայի հնարավորությունները, միջազգային գիտական համագործակցության ուղիները և այլն:

 

 

 

 


Create Account



Log In Your Account