Apr 16 2018 12:45
Banovsha Shahaliyeva
Views: 9

Բաքվում ավարտվել է Բատուտի և տամպլինգի վրա   ցատկի Եվրոպայի առաջնությունը: Մրցումների վերջին օրը ակրոբատիկ ցատկ մարզաձևում  ոսկե մեդալ է նվաճել ադրբեջանցի մարմնամարզիկ Միխայիլ Մալկինը, ով եզրափակիչ փուլում իր ակտիվում գրանցել է 77,400 միավոր: Երկրորդ տեղին է արժանացել Դանիայի ներկայացուցիչ Ռասմուս Ստեֆֆենսենը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել ռուսաստանցի Վադիմ Աֆանասևը:

Սինխրոն ցատկի մրցումներում աղջիկների շրջանում՝ Վերոնիկա Զեմլյանայա-Սվետլանա Մաքշտարյովա  ադրբեջանական զույգը  արծաթե մեդալակիր է դարձել: Այս մարզաձևում  առաջին տեղին են արժանացել Բելառուսի ներկայացուցիչները, իսկ  բրոնզե մեդալակիր են դարձել Ուկրաինայի մարզիկները: Նշենք, որ Ադրբեջանի մայրաքաղաքում  կայացած  Եվրոպայի առաջնությանը մասնակցել են աշխարհի 25 երկրներից 420 մարմնամարզիկներ: 

 


Create Account



Log In Your Account