Apr 16 2018 14:10
Banovsha Shahaliyeva
Views: 60

Հայաստանի մայրաքաղաքում շարունակվում է իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ հանրահավաքը, որը  կազմակերպել են երեք ուժեր` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունը և «Հանուն Հայաստան պետության» ճակատը։ Հանրահավաքի մասնակիցները փակել են Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ, այդ թվում Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց և Բաղրամյան պողոտաները, մետրոն: Ոստիկանները փորձել են հեռացնել ցուցարարներին երթևեկելի մասից և բացել ճանապարհը, բայց ապարդյուն։ Ակտիվիստները ակցիաներ են սկսել նաև մայրաքաղաքի մետրոներում՝ պառկելով վագոնների դռների արանքում։ Ոստիկանները մարդկանց ուժով հանել են մետրոյից, ապա սկսել են փակել մետրոյի կայարանները։ Հետո ակտիվիստները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Բաղրամյան պողոտայից շարժվել են Կորյուն-Աբովյան խաչմերուկ, որը փակել էին ուսանողները: Ցուցարարները կոչ են արել Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ ուսանողներին միանալ իրենց: Փաշինյանը նկատել էր, որ ուսումնական հաստատության դռները փակ են և ուսանողներին թույլ չեն տալիս դուրս գալ փողոց։ Ցուցարարները ուժով բացել են դուռն ու մտել համալսարանի շենք: 

«Էս ուսումնական հաստատության  ղեկավարությանը՝ մյուս անգամ չփորձեք դռները փակել երեխեքի վրա»,-ասել է Փաշինյանը:

Դրանից հետո ցուցարարները՝ Փաշինյանի գլխավորությամբ մտել են Մանկավարժական համալսարանի շենք: Նրանք վանկարկել են. «Միացեք», «Դասադուլ», «Քայլ արա, մերժիր Սերժին»:

Ակտիվիստները գրավել են նաև Երևանի  Հանրային ռադիոյի շենքը։ Նրանք  ջարդել են շենքի դռներից մեկը՝ վանկարկելով, որ մեդիադաշտի մի հսկա զանգվածը դարձել է Սերժ Սարգսյանի ընտանիքի սեփականությունը։ Նիկոլ Փաշինյանը  պահանջել  է ուղիղ եթեր տրամադրել իրեն, որպեսզի կարողանա ուղերձով դիմել հանրությանը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարի համար:

Հարկ է նշել, որ ապրիլի 14-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած մեծ հանրահավաքից և Նիկոլ Փաշինյանի հայտարարած քայլերից հետո Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհուրդը որոշել է  նիստը թաքուն անցկացնել Ծաղկաձորում: Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խորհուրդը քննարկել է հարցը և միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով Հանրապետական խորհուրդի  Ծաղկաձոր արտագաղթի մասին նշել է.

«Սա երկու մարտավարություն է, որ կիրառում է իշխանությունը, փոխում են տեղերը և այլն: Բայց իրենք լավ հասկանում են, որ միևնույն է իրավիճակը գնալով բարդանալու է, իրավիճակը ընդդիմադիր է Սերժ Սարգսյանի, այսինքն Հայաստանում առաջանում է ուղղակի զզվանք այս կառավարման համակարգի նկատմամբ, առաջանում է ատելություն այս ամենի նկատմամբ, որովհետև մարդիկ հուսահատ են, որ փոխել ոչինչ չեն կարող:

Հայաստանի մայրաքաղաքում Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ անցկացվող հանրահավաքը գնալով  թեժանում է:


Create Account



Log In Your Account