May 16 2018 12:23
Banovsha Shahaliyeva
Views: 142

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված թավշյա հեղափոխությունը բերեց այն հանգամանքի, որ այդ երկրում ունևորների և չունևորների միջև արդեն բախումներ են սկսվել, ինչը կարող է բերել անկախատեսելի հետևանքների:  Այդ երկրի նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի վարած  ագրեսիվ ու կողոպտիչ քաղաքականությունից հոգնած հայ հասարակությունը մտածում էր, թե Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց երկրում ամեն ինչ կփոխվի դեպի լավը: Սակայն Փաշինյանի իշխանության գալուց հետո  մեկ այլ փաստի ականատեսը եղանք՝ նա առայժմ զբաղված է սեփական գովազդով ու զինակիցներին, հարազատներին ու մերձավորներին պաշտոնում նշանակելով: Եվ մինչ Փաշինյանը զբաղված է անձնական և հարազատների խնդիրներով, երկրի մարզերում բողոքի ակցիաներ են անցկացվում: Իրենց ձայնն են բարձրացրել Արմավիրի մարզի Արևաշատ համայնքի բնակիչները, ովքեր ժամանակին զբաղվում էին անասնապահությամբ, սակայն այժմ իրենց անասունները արածեցնելու տեղ չունեն։ Գյուղի բնակիչների միակ ցանկությունն է, որպեսզի այդ ապօրինի վաճառքը վերանա:

Տղամարդ «Հիմնականում հողատարածքը արոտավայրը վաճառվելա  թռչնաբուծականին: Հիմա ժողովուրդը ուզում են հետ վերցնեն, շատ են բողոքել, բայց լավ գիտեք, ինչ կառավարություն էր: Ոչ մի միջոց չեն ձեռնարկել:

«50 հեկտար: Ինչ քանդվելա երկիրը ոչ մանկապարտեզ կա ոչ մի բան: Բացի ծախելուց, վատ բանից ոչ մի լավ բան չենք տեսնում:

«Նախանցած տարի գյուղի բյուջեն եղելա 70 միլիոն: Ուրա 70 միլիոնը: Ուրա փողերը, խի գյուղի համար մի բան չի արվել»:

«Միլիցիա էին կանչում, ջահելներին բռնում տանում էին: Ոչ մեկը ռիսկ չէր անում էդ տականքների դեմը: Ով ուզումա լինի, էդ տականքները, շարանով տականք են: Մարզպետից բռնած բոլորը տականքներ են:

Գյուղի բնակիչների խոսքով գյուղում աշխատանք չկա, այդ պատճառով մարդիկ հացի խնդիրը լուծելու համար ստիպված արտագաղթում են:

Տղամարդ. «Էս հողերի պատճառով իմ ախպերը, ես մենակ եմ ըստեղ մնացել, արտագաղթել են որը Եվրոպա, որը Ռուսաստան, ռուսների համար են աշխատում: Ըստեղ տավար էինք պահում, ընտանիք էինք պահում ըստեղ:

Գյուղը ջրագիծ չունի, կեղտաջուրը լցվում է  համայնքի խմելու ջրի խողովակները, երեխաները խաղալու տեղ չունեն, քանի որ 7 տարի առաջ գյուղի 50 հեկտար հողը համայնքի ղեկավարը վաճառել է «Արաքս» թռչնաֆաբրիկային:

Տղամարդ. «Մեր փողոցում խմելու ջուր չկա: Ես երեք երեխա ունեմ, ինձնից 400 հազար փող են ուզում, ես այդ գումարը չունեմ, ուրեմն իմ երեխեքի պիտի մնան առանց ջուր, առանց լողանալ, առանց ոչ մի բան: Ջրագծի մեջ էս կեղտոտ ջուրը էթումա, ժողովուրդը խմում են:

Գյուղացիները բողոքում են, որ այլևս չեն կարողանում դիմանալ համայնքի ՀՀԿ-ական ղեկավարին, ով 96 թվականից համայանքի ղեկավար է և բացարձակ չի գործում ի շահ գյուղի բնակիչների։  Համայնքի ղեկավար Սուսաննա Գևորգյանն էլ նշել է, որ բողոքի ակցիայի դուրս եկածները իր ընտրողները չեն:

«Ըստեղի մի մասը աբիժնիկներն են, իհարկե, շատ ուժեղ, հենց անցած ընտրությունից:

Տղամարդ. «Աբիժնիկ ենք նրանից, որ ժողովուրդ վախեցեք կկարակենք: Կանչի խի չես կանչում: Ամեն լյուբոյ թեմային միլիցիա էս կանչում:

Գյուղացիների և համայնքի ղեկավարի միջև զրույցը չի ստացվել։ Այն վերաճել է վիճաբանության, անգամ քաշքշուկի ու փոխադարձ վիրավորանքների:

 

 

 

 

 


Create Account



Log In Your Account