May 16 2018 14:11
Banovsha Shahaliyeva
Views: 76

Լոս-Անջելեսում գործող Սինայ Սինագոգում՝ Ադրբեջանի մուլտիկուլտուրալիզմի և կրոնական հանդուրժողականության ավանդույթներին նվիրված միջոցառում է անցկացվել:  Լոս-Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության և Ամերիկայի հրեական  կոմիտեի համատեղ կազմակերպչական աջակցությամբ անցկացված  միջոցառմանը մասնակցել են ավելի քան 300 հյուրեր, այդ թվում Լոս-Անջելեսում հավատարմագրված մի շարք երկրների գլխավոր հյուպատոսներ, տեղի հրեական համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներ,  տարբեր կրոնական դավանանքի գործիչներ, ընտրական մարմինների անդամներ, ինչպես նաև մի շարք համայնքների ներկայացուցիչներ, հասարակական քաղաքական գործիչներ ու լրագրողներ: Հատուկ ընդգծելով  մահմեդական աշխարհում Ադրբեջանի  ունեցած օրինակելի դերի մասին, նշվել է Ամերիկայի հրեական  կոմիտեի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի  բարեկամական կապերի նշանակության մասին:

Ադրբեջանում դարեր  շարունակ տարբեր ժողովուրդների ու կրոնական դավանանքների ներկայացուցիչներն ապրում են հաշտության և համերաշխության պայմաններում, այդ թվում մեծ հարգանքով են վերաբերում այս երկրում ապրող հրեական համայնքին: Միջոցառմանը ելույթ ունեցող Ադրբեջանի Հանրապետության կրոնական կառույցների  հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին  նշել է, որ մեր երկրում հանդուրժողականությունը շատ ամուր հիմքեր ունի և  առկա են հարուստ ավանդույթներ: Պետական գրանցում անցած 809 կրոնական համայնքների, որոնցից  31-ը ոչ իսլամական են, մասին  ընդգծող Մուբարիզ Գուրբանլին  նշել է, որ Ադրբեջանում իսլամական  դավանանքի ներկայացուցիչների հետ միասին դարեր  շարունակ տարբեր ժողովուրդների ու կրոնական դավանանքների ներկայացուցիչներն ապրում են հաշտության և համերաշխության պայմաններում, բարիդրացիական  հարաբերություններ կան միմյանց միջև: Նա հայտնել է, որ հենց այս ավանդույթների քարոզչության նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ 2016 թվականը հայտարարվել էր «Մուլտիկուլտուրալիզմի տարի», իսկ 2017 թվականը՝ «Իսլամական համերաշխության տարի» և այս տարիների շրջանակներում՝  Ադրբեջանի կրոնական կառույցների  հետ աշխատանքի պետական կոմիտեն և Կովկասի Մահմեդականների վարչությունը մի շարք համատեղ միջոցառումներ են իրականացրել  և մահմեդական, և ոչ մահմեդական երկրներում:

Ադրբեջանի կրոնական կառույցների  հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահը նշել է այս ուղղությամբ Հեյդար Ալիևի հիմնադրամի աջակցությամբ իրականացված մեծ ծրագրերի մասին: Նրա խոսքով, այդ գործընթացը շարունակվում է: Ստեղծվել է միջկրոնական և միջմշակութային համագործակցության կենտրոն և մոտ ժամանակներում այդ կենտրոնի միջոցով Գերմանիայում, Իսպանիայում և Ադրբեջանում համապատասխան միջոցառումներ կանցկացվեն:  Այնուհետև Ադրբեջանի կրոնական կառույցների  հետ աշխատանքի պետական կոմիտեի  կողմից Ադրբեջանի մուլտիկուլտուրալիզմին նվիրված ֆիլմ է ցուցադրվել և Լոս-Անջելեսում գործող դաշնակահար Ջեյսոն Աբրամսի կատարմամբ  ադրբեջաներեն երաժշտություն է ներկայացվել:  Հետո միջոցառման մասնակիցները ծանոթացել են՝ Ադրբեջանի մուլտիկուլտուրալիզմի և հանդուրժողականության ավանդույթներին նվիրված ֆոտոցուցահանդեսին: 

 

 


Create Account



Log In Your Account