May 17 2018 13:27
Banovsha Shahaliyeva
Views: 40

Ադրբեջանը հանդիսանում է՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի առաջընթացի համար ինտենսիվ բանակցությունների կողմնակից: Այդ մասին ասել է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Նրա խոսքով, «Հայաստանում քաղաքական ճգնաժամի ժամանակ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Հայաստանում ողջամիտ քաղաքական ուժերի իշխանության գալու դեպքում կարելի է առաջընթաց գրանցել հակամարտության կարգավորման հարցում: Սակայն երևում է Հայաստանի ամբոխապետական վարչակարգը փորձում է կրկնել նախկին վարչակարգի սխալները: Հայաստանի ԱԳՆ-ը շարունակում է ապակառուցողական դիրքորոշում ցուցաբերել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փարիզյան հանդիպումից հետո արած հայտարարության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարության ֆոնին: Եթե Սարգսյանի վարչակարգի մասը հանդիսացող Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ արտաքին գործերի  նոր նախարարի կողմնորոշմամբ նման ցնդաբանական հայտարարություններ է անում, կարելի է վստահությամբ ասել, որ Հայաստանին սպասում է նույն ճակատագիրը», ասել է Հաջիևը: Նրա խոսքով, որևէ նոր, ոչ ռեալ  տարրեր առաջարկելու փորձերը  կարող են քայքայել ողջ բանակցային գործընթացը: «Շուտով մենք կտեսնենք, թե որ ուղուն է հետևում Հայաստանը: Սակայն ամեն մեկը պետք է իմանա, որ Ադրբեջանի համբերությունը անսահման չէ»,- հավելել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը:


Create Account



Log In Your Account