May 17 2018 13:38
Banovsha Shahaliyeva
Views: 78

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ տարբեր ոլորտներում խորը համագործակցության հնարավորություն բացելով։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից 55-ը կողմ է քվեարկել, 2-ը՝ դեմ եւ 7-ը՝ ձեռնպահ։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Հայաստանին զգալի առաջընթաց գրանցել լրատվամիջոցների ազատության, դատական մարմինների անկախության, կոռուպցիայի եւ փողերի լվացման դեմ պայքարի, ինչպես նաեւ հարկերից խուսափելու եւ օլիգարխիկ վերահսկողության հարցերում։ Նրանք հիշեցնում են, որ եվրոպական արժեքներից՝ ժողովրդավարությունից, օրենքի ու մարդու իրավունքների գերակայությունից նահանջը կարող է հանգեցնել համաձայնագրի դադարեցմանը։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը, ապա Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հայաստանին ու Ադրբեջանին 2018 թվականի ընտրություններից հետո մեծացնել բանակցությունների տեմպը՝ հասնելով հիմնախնդրի խաղաղ լուծմանը։ Նրանք նաեւ հայտարարել են, որ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, նախաձեռնություններին, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղ հարեւանության հաստատմանը։ Եվրապատգամավորները նաեւ կոչ են արել, որ եվրոպական կառույցները մեծացնեն աջակցությունը այնպիսի ծրագրերին, որոնք ուղղված կլինեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հասարակական կազմակերպությունների ու երիտասարդական կազմակերպությունների միջեւ կապերի հաստատմանը։

 


Create Account



Log In Your Account