May 17 2018 13:47
Banovsha Shahaliyeva
Views: 44

Բաքվում իր աշխատանքն է շարունակում՝ «Սննդի արդյունաբերություն» ադրբեջանական 24-րդ միջազգային ցուցահանդեսը և «Գյուղատնտեսություն» Caspian Agro-2018 ադրբեջանական 12-րդ միջազգային ցուցահանդեսը:
Եռօրյա ցուցահանդեսին մասնակցում են աշխարհի 34 երկրներից 402 ընկերություններ, որոնք ցուցադրում են գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության  ոլորտներում նորարարական մշակումները, ինչպես նաև  Made in Azerbaijan բրենդի ներքո իրենց արտադրանքը ներկայացնող տեղական արտադրողները: WorldFood Azerbaijan և Caspian Agro 2018 ցուցահանդեսները՝ մասնագետների հանդիպման,  նոր սարքավորումների,   գյուղատնտեսության և պարենային ոլորտի ապրանքների ցուցադրման և ծառայությունների մատուցման  համար ավանդական հարթակի  են վերածվել, որը նոր շուկաներ դուրս գալու և պատվիրատուներ գտնելու հնարավորություններ են  ընձեռնում:

Վերջին տարիներին Ադրբեջանը ուշադրություն է հատկացնում տնտեսության ոչ նավթային հատվածի զարգացմանը: Երկրի նախագահի կողմից՝   թեյագործության,   շերամաբուծության, խաղողագործության, բամբակագործության և գյուղատնտեսության մյուս ոլորտների զարգացման վերաբերյալ  կարգադրություններ են ստորագրվել,  մեծ աշխատանքներ են կատարվում նաև   Made in Azerbaijan բրենդի ներքո արտադրանքի առաջընթացին:  Բաքվի Էքսպո կենտրոնում անցկացվող ցուցահանդեսը լավ հնարավորություն է դարձել իրենց արտադրանքը ցուցադրելու և նոր գործընկերների  հետ շփվելու համար: Caspian Agro 2018 ցուցահանդեսն այս տարի 15 տոկոս աճ է ցուցադրում, ինչպես մասնակիցների թվում, այնպես էլ զբաղեցրած հարթակների մասշտաբով:

 

 

 

 


Create Account



Log In Your Account