May 17 2018 14:35
Banovsha Shahaliyeva
Views: 17

Երևանի նախկին նուրբ-բրդյա գործվածքների կոմբինատի՝ Կամվոլնի գործարանի հանրակացարանի շենքում բնակվող մարդիկ ապրում են ծանր ու աղետալի վիճակում: Երկար տարիներ նրանք ապրում են նոր տուն ունենալու հույսով: Սակայն քաղաքապետարանը անակնկալի է բերել շենքի բնակիչներին և նրանք այժմ նոր բնակարանի հույս չունեն:   Հարկ է նշել, որ շենքը, որտեղ բնակվում է   800 հոգի՝ ճանաչվել էր  4-րդ կարգի վթարային և ենթակա է քանդման: Սակայն 2017 թվականի հոկտեմբերին բնակիչների համար անհասկանալի պատճառներով շենքի կարգավիճակը փոխվել է և  տրվել է  3-րդ  կարգի վթարայնության աստիճան, ինչը ենթադրում է ամրացման աշխատանքներ։  Թեև որոշումներն ընդունվել են նախորդ տարի, այնուամենայնիվ  բնակիչները սկսել են անհանգստանալ միայն օրերս, երբ շինարարները եկել  ու կողպել են նկուղի դուռը՝ ամրացման աշխատանքները նկուղից  են սկսելու:  Բնակիչներն էլ իրենց հերթին են նոր կողպեք դրել նկուղի դռանը՝ խոչընդոտելով շինարարների աշխատանքը:

Կին. «Պադվալը ջուր, քար են լցնում, որ չորացնեն, տանս մեջ ջուրա, անտանելի վիճակ, ունեմ երկու տղա, որից մեկի երկրորդ կարգի հաշմանդամա, էդ վիճակում իմ երեխուն պահում եմ էդ տանը»:

Եվա Աբրահամյանը, ում 5 հոգանոց ընտանիքն ապրում է 16 քառ մետր մակերես ունեցող սենյակում նշում է.

Կին. «Մեծ թոռս էղելա մի տարեկան պատալոկը պոկվեց ու թափվեց երեխայի օրորոցի վրա: Հնարավո՞ր է այս պայմաններում ապրել: Ես հնարավորություն չունեմ տանը սանհանգույց սարքել, էրեխեքը գնում են օբշի տուալետ»:

Հանրակացարանի բնակչուհի Նարինե Միրզոյանն էլ իր 7 երեխային մեծացրել է մի սենյակում, որտեղ միայն մահճակալների համար տեղ կա:

Շենքի բնակչուհի Արմենուհի Խաչատրյանն էլ ընդգծում է, որ նրանց   բազմաթիվ բողոքները մինչ այսօր անպատասխան են մնացել.

«Դիմել ենք քաղաքապետարանի Վահե Նիկոյանին, ասում է էլիտար շենք է, թող ապրեմ: Ես իրեն հրավիրում եմ մեր տուն սուրճ խմելու եւ սանհագույցից օգտվելու  կամ այդ օդը շնչելու ես կգնամ ինձ Կիևյան մոստից կգցեմ»:

Բնակիչները մտավախություն ունեն, որ շենքում ամրացման աշխատանքներ տանելուց հետո, այն կդարձնեն արդեն 2-րդ կարգի վթարային և ընդմիշտ կզրկեն նրանց բնակարան ստանալու իրավունքից:

 


Create Account



Log In Your Account