May 17 2018 14:45
Banovsha Shahaliyeva
Views: 63

Հայաստանում բողոքի ակցիաները այսօր էլ շարունակվում են: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո այժմ հայաստանցիները պահանջում են քաղաքապետ  Տարոն Մարգարյանի հրաժարականը: Տասնյակ մարդիկ հավաքվում են քաղաքապետարանի դիմաց և վանկարկում ՝ Սերժը հեռացավ, հիմա Տարոնի հերթն է: Ցուցարարները մեղադրում են Մարգարյանին գողության, անօրինական գործողությունների համար։ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշել է.

«Քաղաքական իրավիճակը փոխում է իրողությունը և Տարոն Մարգարյանի հրաժարականը դառնում է շատ ակտուալ»:

«Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն էլ ընդգծել  է, որ  քաղաքապետի հրաժարականը բխում է իրականացված ապօրինություններից.

«Քաղաքացիները դժգոհ են քաղաքային իշխանությունից: Այդ դժգոհությունը ունի  պատճառներ:  Դա տարիների ընթացքում կուտակված կոռումպացված համակարգն է և ճնշումները իհարկե:

Քաղաքապետարանի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են արել Տարոն Մարգարյանին խաղաղ հեռանալ պաշտոնից։  «Մենք ուզում ենք պարզապես Հանրապետականի այս ստոր իշխանությունից վերջնականապես ազատվել, արմատախիլ անել տարիներով իշխանությունը բռնազավթած հանցավոր համակարգը», նշել են ցուցարարները: Ակցիայի մասնակիցները, հաղթահարելով մի քանի ոստիկանների դիմադրությունը, ներս են մտել քաղաքապետարանի շենք և պահանջել, որ Տարոն Մարգարյանը դուրս գա և բացատրություն տա: Երիտասարդները  պահանջել են Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Հարկ է նշել, որ  Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել նաև «Նաիրիտի» նախկին ու ներկա աշխատակիցները: Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսարյելյանի խոսքով՝  գործարանի խնդիրները տարիներ շարունակ լուծում չեն ստացել.

«Ամեն օր Նաիրիտում մի հատ գույքա օտարվում, ամեն մի գույքի օտարումը Նաիրիտի աշխատելու հնարավորությունը գնալով քչանումա, մեզ պետքա դա կանգնացվի:

«Նաիրիտի» ներկայիս աշխատակիցների խոսքով՝ իրենք արդեն 4 ամիս աշխատավարձ չեն ստանում և սպառնում են այլևս աշխատանքի չգնալ, եթե Արտակարգ իրավիճակների նախարարությունը չվճարի իրենց աշխատավարձերը։

 «Հնարավորություն չկա և ֆիզիկապես, և ֆինանսապես, զրոյա դառել, էլ հնարավորությոն չունի»:

Նաիրիտցիները  դեռ անցած ուրբաթ նամակ էին փոխանցել վարչապետի աշխատակազմին՝ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրելով Նաիրիտի վերագործարկման խնդրին։

 

 


Create Account



Log In Your Account