Jun 13 2018 16:29
Banovsha Shahaliyeva
Views: 14

Չորեքշաբթի Մոսկվայում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ողջունելով Ադրբեջանի նախագահին՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ երկկողմ հարաբերությունները մանրամասն քննարկվելու են օգոստոսի 30-ին Իլհամ Ալիևի Ռուսաստան կատարելիք այցի ժամանակ:  

«Սակայն, արդեն հիմա կարելի է ասել, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ հաջողությամբ: Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, ապա այստեղ ամեն ինչ շատ կայուն է», - ընդգծել է Վլադիմիր Պուտինը:

Ադրբեջանի նախագահը, իր հերթին ասել է. «Կարծում եմ, մեր հարաբերությունների զարգացմանը մեծ ազդակ են հաղորդում մեր փոխադարձ այցերը, որոնք կրում են մշտական բնույթ: Մենք տեսնում ենք լավ արդյունքներ: Մեր քաղաքական փոխգործակցությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա: Մենք հուսալի բարեկամներ, ռազմավարական գործընկերներ ենք:   

Ադրբեջանի նախագահը անդրադարձել է նաև տնտեսական համագործակցության հարցին:

«Մենք արդեն տեսնում ենք «Հյուսիս-Հարավ» նախագծի իրականացման կոնկրետ արդյունքները: Աճում են Ռուսաստանից բեռնափոխադրումները՝ Ադրբեջանի տարածքով, ինչը նույնպես մեր գործունեության դրական արդյունքն է», - ասել է Իլհամ Ալիևը:


Create Account



Log In Your Account